00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանն Ամանորին. Armenia–ն ավելի մատչելի կդարձնի դեպի Երևան չվերթերի սակագինը

© Sputnik / Aram NersesyanСамолет авиакомпании "Armenia"
Самолет авиакомпании Armenia - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Armenia ավիաընկերությունը նվեր է պատրաստել ճանապարհորդության սիրահարների համար. ավիաընկերության օդանավերը Բեյրութ, Թել-Ավիվ, Մինվոդի և Վորոնեժ կմեկնեն ցածր սակագներով։

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Armenia–ի ինքնաթիռները Բեյրութ, Թել Ավիվ, Մինվոդի և Վորոնեժ կմեկնեն աննախադեպ ցածր գներով, ասաց «Արմենիա» ավիաընկերության տնօրենի` հասարակայնության հետ կապերի գծով տեղակալ Գևորգ Խաչատրյանը։

«Ավիաընկերությունը նոր սակագնային քաղաքականություն է մշակել, որը կգործի Ամանորի տոների ժամանակ։ Ավիաընկերության ամբողջ պատմության ընթացքում ամենամատչելի սակագները կսահմանվեն»,– Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Խաչատրյանը։

Նրա խոսքով` ավիաընկերությունը ցանկանում է այդ կերպ իր ներդրումն ունենալ զբոսաշրջության զարգացման հարցում։ Տոների նախաշեմին Վորոնեժից, Թել Ավիվից, Մինվոդիից և Բեյրութից դեպի Երևան հնարավոր կլինի մեկնել աննախադեպ  էժան գներով։ Մատչելի ավիատոմսեր հնարավոր կլինի ձեռք բերել հոկտեմբերից մինչև տարեվերջ։

В аэропорту Воронеж наградили 500 тысячного пассажира - это тема - Sputnik Արմենիա
Armenia-ի` Երևան մեկնող ուղևորուհին վորոնեժյան «ջեքփոթ» շահեց

«Դեկտեմբերի 31-ից հունվարի 7-ը Թել Ավիվից դեպի Երևան և հակառակ ուղղությամբ տոմսը կարժենա 175 դոլար։ Իսրայելացիները Հայաստան կկարողանան գալ՝ աննախադեպ ցածր ավիատոմսեր ձեռք բերելով»,– ասաց Խաչատրյանը։

Հոկտեմբերից վաճառքի կհանվեն 55 եվրո արժողությամբ Մինվոդի–Երևան ուղղությամբ ավիատոմսերը, սակայն «Զվարթնոց» օդանավակայանի տուրքերի հաշվին Երևան–Մինվոդի տոմսի արժեքը կկազմի 95 եվրո։

Դեկտեմբերի 18-ից նոր սակագին է սահմանվելու նաև Բեյրութ–Երևան կամ Երևան–Բեյրութ ուղղությամբ, համապատասխանաբար՝ 140 և 148 եվրո։ Վորոնեժից Երևան հնարավոր կլինի մեկնել 49, 85 կամ 129 եվրոյով։

Armenia-ն ներկա փուլում չվերթեր է իրականացնում նաև դեպի Մինվոդի, Թել Ավիվ, Բեյրութ, ինչպես նաև չարտերային չվերթեր դեպի Բաղդադ, Էրբիլ, Սալոնիկ: Ավիաընկերությունը մտադիր է կանոնավոր չվերթեր գործարկել նաև նոր ուղղություններով։

«Արմենիա» ավիաընկերությունը դպրոցականների համար «բաց դաս» էր կազմակերպել - Sputnik Արմենիա
Armenia–ն իրականացնում է երեխաների երազանքը. բացառիկ հնարավորություն դպրոցականների համար

Armenia-ի ավիապարկում երկու ինքնաթիռ կա` Boeing 737-500, Boeing 737-700։ Ընկերությունն ունի 53 աշխատակից։

Ավիաընկերության հիմնադիրներն են Աշոտ Թորոսյանը (51 տոկոս բաժնետոմս), Թամազ Գաիաշվիլին (24 տոկոս) և Ռոբերտ Օգանեսյանը (25 տոկոս): Հայաստանն ազգային ավիափոխադրողից զրկվել է 2013 թվականին` «Արմավիա» ընկերության սնանկացումից հետո:

Այնուհետև ավիաշուկայում հայտնվել է AirArmenia ավիաընկերությունը, որն էլ 2014 թվականի հոկտեմբերին, լինելով սնանկացման եզրին, դադարեցրել է թռիչքները։ Ներկա պահին երկրում ազգային ավիափոխադրող չկա։

Լրահոս
0