00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:18
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:39
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մեդվեդևը Կարապետյանին համոզել է, որ ռուսական թվերն ավելի լավն են

© Sputnik / Asatur YesayantsВстреча премьер министров Армении и России Карена Карапетяна и Дмитрия Медведева
Встреча премьер министров Армении и России Карена Карапетяна и Дмитрия Медведева - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կարապետյանն ու Մեդվեդևը Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառության վերաբերյալ տարբեր թվեր ունեն, սակայն ՌԴ վարչապետը հայ գործընկերոջը համոզել է, որ ռուսական թվերն ավելի լավն են։

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2017 թվականի ութ ամսվա ընթացքում ավելացել է 30 տոկոսով, Երևանում Կարեն Կարապետյանի հետ հանդիպման ժամանակ ասաց ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը։

Дмитрий Медведев прибыл в Ереван - Sputnik Արմենիա
Դմիտրի Մեդվեդևը ժամանեց Հայաստան և ուղևորվեց Ծիծեռնակաբերդ. լուսանկարներ

Ընդ որում` ՀՀ վարչապետը Մեդվեդևից առաջ այլ թիվ ներկայացրեց` նշելով, որ այդ թիվը կազմել է 23,5%։

«Մեր երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճում է։ Առաջին 8 ամսվա ընթացքում ապրանքաշրջանառությունն ավելացել է 23.5 տոկոսով»,- ասաց Կարապետյանը։

Նրա խոսքով, աճի հնարավորություններն ավելի մեծ են, ներուժը` շատ։ Զարգացման համար պոտենցիալ ուղղություններ են մշակվում։

Կարապետյանը նշեց, որ կողմերը պատրաստվում են փաստաթղթեր ստորագրել, որոնք թույլ կտան ավելի ամրապնդել երկկողմ հարաբերությունները։ Նրա խոսքով, կապերը խորացնելու բոլոր հնարավորությունները կան։

Դմիտրի Մեդվեդևն էլ հայտարարեց, որ ինքն ապրանքաշրջանառության վերաբերյալ այլ ցուցանիշներ ունի։

«Իմ թիվն ավելի լավն է, քան ձերը։ Հունվարից օգոստոս ընկած ժամանակահատվածում ապրանքաշրջանառությունն ավելացել է 30 տոկոսով։ Ես առաջարկում եմ այս թիվն օգտագործել»,- ասաց Մեդվեդևը։

Նրա խոսքով, տնտեսական դժվարությունների շրջանը հաղթահարված է, ապրանքաշրջանառության ծավալները վերականգվում են։ Նա հույս հայտնեց, որ ներդրումային համագործակցությունն էլ հետ չի մնա։

Մեդվեդևը նշեց, որ վերջին ժամանակաշրջանում կողմերը ոչ միայն երկկողմ, այլև բազմակողմանի համագործակցություն են իրականացնում ԵԱՏՄ շրջանակում։ Նրա խոսքով, ամեն ինչ վկայում է, որ ճիշտ ուղի է ընտրվել։

«Խոսքը վերաբերում է Հայաստանից Ռուսաստան գյուղմթերքի մատակարարմանը և մյուս ուղղություններին»,- ասաց Մեդվեդևը։

Կարապետյանն իսկույն արձագանքեց` նշելով, որ, անշուշտ, հակված է օգտվել Մեդվեդևի ներկայացրած վիճակագրությունից։

Նա նույնիսկ կատակեց. «Կասկածներ կան, որ Հայաստանի վիճակագրական ծառայությունը որոշ տվյալներ նվազեցնում է»։

Լրահոս
0