ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի — Sputnik. Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի ինքնաթիռը վայրէջք կատարեց Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում: Մեդվեդևին օդանավակայանում դիմավորեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
© Sputnik / Asatur YesayantsԴմիտրի Մեդվեդևը ժամանեց Հայաստան
1/3
© Sputnik / Asatur Yesayants
Դմիտրի Մեդվեդևը ժամանեց Հայաստան
© Sputnik / Asatur YesayantsԴմիտրի Մեդվեդևը ժամանեց Հայաստան
2/3
© Sputnik / Asatur Yesayants
Դմիտրի Մեդվեդևը ժամանեց Հայաստան
© Sputnik / Asatur YesayantsԴմիտրի Մեդվեդևը ժամանեց Հայաստան
3/3
© Sputnik / Asatur Yesayants
Դմիտրի Մեդվեդևը ժամանեց Հայաստան
1/3
© Sputnik / Asatur Yesayants
Դմիտրի Մեդվեդևը ժամանեց Հայաստան
2/3
© Sputnik / Asatur Yesayants
Դմիտրի Մեդվեդևը ժամանեց Հայաստան
3/3
© Sputnik / Asatur Yesayants
Դմիտրի Մեդվեդևը ժամանեց Հայաստան
Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարն ուղևորվեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Ավելի ուշ նախատեսված է երկու երկրի վարչապետների հանդիպումը ՀՀ կառավարությունում, որից հետո նախատեսվում է միջկառավարական, միչգերատեսչական և միջտարածաշրջանային համագործակցությանն առնչվող փաստաթղթերի ստորագրում:
Հայաստան պաշտոնական այցի ընթացքում նախատեսվում է նաև ՌԴ վարչապետի հանդիպումը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: