ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի — Sputnik. Հայկական արմատներ ունեցող հանրահայտ շոումեն Գարիկ Մարտիրոսյանը Instagram–ի իր բաժանորդներին պատմել է իր կուռքի մասին` համատեղ լուսանկար տեղադրելով։
«Այս ամառ պատահաբար ծովափին հանդիպեցի իմ կուռքին` Էնդի Գարսիային։ Նա, ի դեպ, զանգահարում էր կնոջը, որ ասի, որ պատահաբար ինձ է հանդիպել», – գրել է Մարտիրոսյանը։
Սակայն լուսանկարից ու մեկնաբանություններից դատելով` Մարտիրոսյանը կատակել է։ Որոշ օգտատերեր իսկապես որոշակի նմանություն են գտել Ամերիկայում բնակվող կուբացի դերասան Էնդի Գարսիայի հետ, սակայն ինչպես կատակով նշել են մյուսները, նրան մատնել է քիթը։
«Ի՞նչ Էնդի Գարսիա։ Էրվան Գրսինյանն է։ Քիթը մատնեց», – գրել է sergei_chek մականունով օգտատերը։
Մեկն էլ կասկածել է, որ Մարտիրոսյանի «կուռքը» իրականում Գարիկի մտերիմ ընկերն և երգչուհի Ալսուի ամուսին Յան Աբրամովն է։
Սակայն ինտրիգը դեռ ամբողջությամբ բացահայտված չէ։
Նշենք, որ Մարտիրոսյանը, լուսանկարներից դատելով, հանգստացել է Սեն–Ժան–Կապ–Ֆերա ֆրանսիական զբոսաշրջային վայրում։