ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի — Sputnik. Արտակարգ դեպք է գրանցվել Գյումրու 102-րդ ռուսական ռազմաբազայում:
«Հոկտեմբերի 23-ին «Ալագյազ» զորավարժարանում, պարապմունքից հետո զենքի հանձման ժամանակ զենքի հետ անզգույշ վարվելու արդյունքում զինծառայողը մահացու վիրավորում է հասցրել ծառայակցին»,-ասված է Հարավային զինվորական օկրուգի մամուլի հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ վախենալով կատարվածից և պատասխանատվությունից՝ զինծառայողը ինքնասպանություն է գործել:
Դեպքի մանրամասները պարզելու համար տեղում աշխատում է Հարավային զինվորական օկրուգի քննչական կոմիտեն: