00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սպիտակագլուխ անգղի հերթական «որսորդն» էլ անպատիժ կմնա՞

© Photo/ECONEWSНовый случай браконьерства в Армении
Новый случай браконьерства в Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Համացանցում լայն տարածում գտած որսագողերի լուսանկարները հերթով հայտնվում են իրավապահների ուշադրության կենտրոնում։ Ոստիկանները դրանք ուսումնասիրում են, պարզում հանգամանքներն ու մեղավորներին թողնում անպատիժ։ Sputnik Արմենիան փորձել է պարզել, թե ի՞նչ ճակատագրի կարժանանա վերջին լուսանկարի հերոսը։

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի — Sputnik. Ոստիկանությունն արդեն ուսումնասիրել է համացանցում հայտնված նոր լուսանկարը, որում պատկերված տղամարդը հպարտությամբ ցուցադրում է սպանված սպիտակագլուխ անգղին։ Ոստիկանությունը լուսանկարն ընդունել է որպես հանցանքի մասին հաղորդում և որոշ հանգամանքներ պարզել։

Охотники пристрелили белоголовых грифов - Sputnik Արմենիա
Սպիտակագլուխ անգղերի գործը փակված է

Այն բանից հետո, երբ ոստիկանությունը մերժեց պատժել սպիտակագլուխ անգղերի ապօրինի որսով զբաղվող Շենավանի գյուղապետին` հայտարարելով, որ անցել է հանցանքի վաղեմության ժամկետը, համացանցում հայտնվեց սպանած թռչնի դին ցուցադրող մեկ այլ տղամարդու լուսանկար։

«Ապօրինի որսը կատարել է Արմավիր քաղաքի բնակիչ, 1967 թ. ծնված Արմեն Շ.-ն, որը հրավիրվել է ոստիկանության Բաղրամյանի բաժին և բացատրություն տվել, որ 2012թ. փետրվարին Բագարան գյուղի վարչական տարածքի դաշտերում որս անելիս իրեն պատկանող որսորդական հրացանից կրակել է նշված անգղին»,-  ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ոստիկանության մամուլի խոսնակ Էդգար Ջանոյանը։

Մինչ ոստիկաններն ուսումնասիրում են փաստերը, Sputnik Արմենիան խնդիրը պարզաբանելու խնդրանքով դիմեց փաստաբան Նորայր Նորիկյանին։

«Եթե հանցանքը քրեական օրենսգրքով որակվում է որպես ոչ մեծ ծանրության, ապա այս դեպքում վաղեմության ժամկետը համարվում է 2 տարին, եթե միջին ծանրության է` 5 տարին»,- հայտնեց փաստաբանը։

Տվյալ դեպքում, կարմիր գրքում գրանցված կենդանիների նկատմամբ ապօրինի որսը ՀՀ օրենսդրությունը որակում է որպես ոչ մեծ ծանրության հանցագործություն, քանի որ դրա համար նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում երկու տարին։

Նշենք, որ որսագողությունը սահմանված է ՀՀ քրեական օրենսգրքի 294 հոդվածով, որի համաձայն` «ապօրինի որսը, որը պատճառել է խոշոր վնաս, կատարվել է այնպիսի թռչունների և վայրի կենդանիների նկատմամբ, որոնց որսն ամբողջովին արգելված է, պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` երկուսից երեք ամիս ժամկետով»:

Դե իսկ քանի որ հանցանքը մեծ չէ, վաղեմության ժամկետն էլ համարվում է 2 տարին, հերթական որսագողը, մասնագետի խոսքով, դարձյալ կարող է մնալ անպատիժ։

Նորիկյանը չի բացառում, որ ոստիկանությունը կմերժի նաև այս փաստով գործի հարուցումը։

Հիշեցնենք` որսագողության նախորդ դեպքի վերաբերյալ ՀՀ ոստիկանությունը հայտարարել էր, որ լուսանկարում երեք անձանցից մեկը Արմավիրի մարզի Շենավան գյուղի գյուղապետ Արթուր Մկրտչյանն է, լուսանկարն էլ արվել է առնվազն 4 տարի առաջ, քանի որ դրանում երևացող մեքենայի համարանիշը 02.08.2013 թվականին հանձնվել է, և այլ տրանսպորտային միջոցի չի տրամադրվել։

Լրահոս
0