ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի — Sputnik. 1985 թ.-ի Երիտասարդության և ուսանողների համաշխարհային փառատոնի խորհրդանիշի հեղինակ և հայտնի նկարիչ Միխայիլ Վերմենկոն Sputnik միջազգային լրատվական գործակալությանն ու ռադիոյին հիշարժան նվեր է մատուցել և փոխանցել Սոչիում անցկացվող փառատոնի խորհրդանիշի էսքիզը:
Նա նաև կարճ հարցազրույց է տվել Sputnik ռադիոկայանին, խոսել 1985 թ.-ի և ընթացիկ փառատոների տարբերանշանների մասին, ինչպես նաև կարծիք հայտնել լրատվական գործակալության տարբերանշանի դիզայնի վերաբերյալ:
«Շատ ուրախ եմ, որ փառատոնում կան բարի ու լավ մարդիկ, որոնց հետ ես հաճույքով եմ շփվում: Sputnik-ին մաղթում եմ ստեղծագործական հաջողություններ, քանի որ դրա մեջ է իսկական երջանկությունը, իսկ գործակալությունում ստեղծագործ անձինք շատ կան: Ամենայն բարիք ձեզ»,- ասել է Միխայիլ Վերեմենկոն:
Երիտասարդների և ուսանողների XIX համաշխարհային փառատոնը մեկնարկել է հոկտեմբերի 14-ին Սոչիում և կտևի մինչև հոկտեմբերի 22-ը։ Միջոցառմանը կմասնակցեն տարբեր ոլորտներ ներկայացնող 18-ից 35 տարեկան 20,000 մասնագետ` աշխարհի ավելի քան 180 երկրից: Միջոցառման կազմակերպմանը օգնում է կամավորական կորպուսը։