ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի — Sputnik. Անհայտ անձը ներխուժել է «Էխո Մոսկվի» ռադիոկայանի խմբագրություն և դանակով վնասել հաղորդավար Տատյանա Ֆելհենհաուերին։ Ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովն այս մասին հայտնել է Twitter-ի իր էջում։
«Ռադիոկայան ներխուժած տղամարդը դանակով հարվածել է Տատյանա Ֆելհենհաուերի կոկորդին։ Նա տեղափոխվել է հիվանդանով»,- գրել է Վենեդիկտովը։
Ռադիոկայանի գլխավոր խմբագիրը նշել է, որ ՆԳՆ-ին արդեն հայտնել են դեպքի մասին, շենքում աշխատում են ոստիկանները։ Այս պահին հայտնի չէ, թե ինչ վիճակում է հաղորդավարը։
Բժիշկների խոսքով` նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Նախնական տվյալով, բացի Ֆելհենհաուերից, տուժել է նաև անվտանգության աշխատակիցը։