ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի — Sputnik. Հայտնի շոումեն, հումորիստ Գարիկ Մարտիրոսյանի կինը` Ժաննա Լևինա-Մարտիրոսյանն Instagam-ի էջում մի լուսանկար է հրապարակել, որը 15 տարվա վաղեմություն ունի։ Ինչպես միշտ, նա հումորային մեկնաբանություն է թողել։
«15 տարի առաջ։ Այդ ժամանակից ի վեր Գարիկի մազերը քչացել են, իմ հոնքերը` շատացել։ Գարիկն օգնեց այնպես, ինչպես կարող էր։ Հ.Գ. Տաղանդավոր մարդը տաղանդավոր է ամեն ինչում։ Նա հրաշալի է նկարում»,- գրել է Ժաննան։
Լևինան, որն իր հումորով չի զիջում ամուսնուն, պարբերաբար հետաքրքիր գրառումներ է անում սոցիալական ցանցում։ Վերջերս նա իր էջում հրապարակել էր հայ իլյուստրատոր Միլենա Ուստյանի ստեղծած պատկերը և գրել.
«Շնորհակալություն գեղեցիկ լուսանկարի համար։ Միլենա, դե՞մ չեք լինի, որ այս նկարը հետս վերցնեմ, երբ գնամ պլաստիկ վիրաբույժի մոտ։ Ես ուզում եմ հենց այսպիսի տեսք ունենալ»։