00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մեդվեդևը գալիս է Հայաստան. ի՞նչ է քննարկելու ՌԴ վարչապետը

© Sputnik / Екатерина Штукина / Անցնել մեդիապահոցПремьер-министр РФ Д. Медведев встретился с премьер-министром РФ Армении К. Карапетяном
Премьер-министр РФ Д. Медведев встретился с премьер-министром РФ Армении К. Карапетяном - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանն ու Ռուսաստանն արդեն համաձայնեցրել են իրենց մոտեցումները` կապված ԵՄ–ի հետ առաջիկա համաձայնագրի ստորագրման հետ, կարծում է փորձագետը։

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանի և Եվրամիության համաձայնագիրը հիմնական քննարկման առարկա չի դառնա Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի երևանյան այցի ժամանակ, Sputnik  Արմենիային ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը։

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը իր հայ գործընկեր Կարեն Կարապետյանի հրավերով հոկտեմբերի 24-25-ը պաշտոնական այցով կլինի Երևանում։

Անկախ նրանից, որ հասարակության ուշադրության կենտրոնում է ԵՄ–ի հետ համաձայնագրի ստորագրումը, ռուս-հայկական հարաբերություններում, Բոզոյանի խոսքով, առանձնակի խնդիրներ չկան:

Саргсян и Медведев - Sputnik Արմենիա
Սերժ Սարգսյանն ու Դմիտրի Մեդվեդևը քննարկել են առևտրատնտեսական խնդիրներ

«Պայմանագիրը, որը Հայաստանը մտադիր է ստորագրել ԵՄ–ի հետ զգալիորեն տարբերվում է այն Համաձայնագրից, որը պետք է ստորագրված լիներ 2013 թվականին։ Այժմ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, և Երևանը փորձում է ԵՄ–ի հետ հարաբերությունները կարգավորել  այն ուղղություններով, որոնք չեն հակասում եվրասիական միության տրամաբանությանը», – ասաց Բոզոյանը։

Նրա կարծիքով`  բարձրացված աղմուկի պատճառը 2013 թվականի իրադարձություններն են, երբ Երևանը չստորագրեց ԵՄ–ի հետ ասոցացման և ազատ առևտրի գոտու համաձայնագիրը։ Հենց այս հոգեբանական պահն է աժիոտաժ ստեղծում հարցի շուրջ։

Բոզոյանը նշում է, որ Ռուսաստանն ու Հայաստանը համաձայնեցրել են իրենց դիրքորոշումներն այս հարցում և, այլևս դժվար որևէ խնդիր առաջանա։

Նրա խոսքով` հոկտեմբերի 25-ին կայանալիք ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստն իր օրակարգով առանձնակի չի տարբերվի։ Կքննարկվեն Եվրասիական տնտեսական միության գործունեության գործնական կողմերը։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ վարչապետները կքննարկեն երկկողմ առևտրա–տնտեսական, ներդրումային, արդյունաբերական և մարդասիրական համագործակցության հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև կուսումնասիրեն տարբեր ոլորտներում համատեղ խոշոր նախագծերի իրականացման ընթացքը:

Флаг Евросоюза - Sputnik Արմենիա
Ինչո՞ւ Հայաստանը զիջումներ չի ստանա ԵՄ-ից. բացահայտում ենք «գործընկերության մասին» միֆերը

Նախատեսվում է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Մեդվեդևի հանդիպումը։

«Արևելյան գործընկերություն» ծրագիրը Եվրամիության հետ ասոցացման հեռանկար էր նախատեսում։ Ծրագրվում էր, որ Երևանը ԵՄ-ի հետ ասոցացման ու ազատ տնտեսական գոտու մասին համաձայնագիրը կստորագրի 2013 թվականին, Արևելյան գործընկերության վիլնյուսյան գագաթնաժողովի ժամանակ, սակայն դրանից երկու ամիս առաջ Հայաստանը հայտարարեց, որ մտադիր է Մաքսային միությանն անդամակցել ու մասնակցել եվրասիական ինտեգրմանը։ Հայաստանը Եվրասիական տնտեսական միությանը միացավ 2015 թվականի հունվարին։

2015  թվականի հոկտեմբերի 12-ին, Լյուքսեմբուրգում արտաքին գործերի նախարարների մակարդակով անցկացվող նիստի ընթացքում ԵՄ-ն լիազորեց Եվրոպական խորհրդին բանակցություններ սկսել Հայաստանի հետ նոր համապարփակ համաձայնագրի վերաբերյալ, որը կփոխարինի ԵՄ-ի ու ՀՀ համագործակցության մասին համաձայնագիրը։

Հայաստանը հույս ունի ստորագրել պայմանագիրը Արևելյան գործընկերության առաջիկա գագաթնաժողովին, որը տեղի կունենա 2017 թվականի նոյեմբերի 24-ին, Բրյուսելում։

Լրահոս
0