00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բաքուն զուր է գումարներ վատնում. «Երկաթյա գմբեթը» չի փրկի «Իսկանդերից»

© Sputnik / Григорий Сысоев / Անցնել մեդիապահոցРакетный комплекс "Искандер-М"
Ракетный комплекс Искандер-М - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Իսրայելի «Երկաթյա գմբեթ» հակաօդային համալիրը չի կարող հակազդել «Իսկանդեր» օպերատիվ–մարտավարական հրթիռային համալիրներին, որոնք 2016 թվականից գտնվում են հայկական ԶՈՒ հաշվեկշռի վրա, կարծում են հայ և վրացի փորձագետները։ Բաքուն զուր է գումարներ վատնում դրանք ձեռք բերելու համար։

Լաուրա Սարգսյան, Sputnik.

Ադրբեջանը մեծ գումարներ է վատնում իսրայելական արտադրության «Երկաթյա գմբեթ» հակաօդային համալիրներ գնելու համար։ Պաշտոնական Բաքուն համոզված է, որ իսրայելական հակահրթիռային պաշտպանությունը Բաքու–Թբիլիսի–Ջեյհան նավթատարի անվտանգության պահպանման երաշխիքն է հայկական «Իսկանդեր» օպերատիվ–մարտավարական հրթիռային համալիրներից։ Սակայն փորձագետները կարծում են, որ սա անիմաստ խաղ է, և այն զրոյական արդյունավետություն ունի։

Ракетный комплекс Искандер-М - Sputnik Արմենիա
«Իսկանդեր»` Բաքվի՞ն. Ռուսաստանին պատերազմ պետք չէ

«Երկաթյա գմբեթը» չի կարող հակազդել նույնիսկ «Տոչկա–Ու» օպերատիվ–մարտավարական հրթիռային համալիրներին, առավել ևս` «Իսկանդեր» օպերատիվ–մարտավարական հրթիռային համալիրներին»,- Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց «Новый оборонный заказ» ամսագրի գլխավոր խմբագիր, ռազմական վերլուծաբան Լեոնիդ Ներսիսյանը։

«Երկաթյա գմբեթը», փորձագետի խոսքով, նախատեսված է 70 կմ առավելագույն հեռահարության հրթիռների որսալու համար։ Համակարգը մշակվել էր Իսրայելի կողմից ինքնաշեն հրթիռների դեմ պայքարելու համար, որոնք բաց էին թողնվում Գազայի տարածքից։ «Երկաթյա գմբեթը» չի կարող հակազդել Հայաստանի ԶՈՒ–ում առկա «Տոչկա–Ու» և «Իսկանդեր» օպերատիվ–մարտավարական հրթիռային համալիրներին։ Իսրայելի հակահրթիռային պաշտպանությունը քիչ արդյունավետ է ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող օբյեկտների պաշտպանության համար։

«ՀՀՊ–ները, ամենայն հավանականությամբ, կտեղակայվեն Բաքվում` այնտեղ, որտեղ գտնվում են նավթային տերմինալն ու նավթարդյունահանող սարքավորումները։ Սակայն արդյունավետությունը այդպիսի տեղակայումից զրոյական է, քանի որ ենթակառուցվածքը հայկական օպերատիվ–մարտական հրթիռներից փրկել հնարավոր չէ», – ասել է Ներսիսյանը։

«Искандер-М» – оперативно-тактический ракетный комплекс - Sputnik Արմենիա
Փորձագետ. «Իսկանդերի» հետ չի կարող մրցակցել անգամ ԱՄՆ–ն

Երևանը կարող է հարված հասցնել Բաքու–Թբիլիսի–Ջեյհան նավթատարին միայն լայնածավալ պատերազմի պարագայում, այն դեպքում, եթե Բաքուն որոշի հարվածներ հասցնել Ստեփանակերտի կամ հայկական դիրքերի ուղղությամբ։ Սակայն նույնիսկ այս պայմաններում Երևանը իր «Իսկանդերները» չի օգտագործի նավթատարի համար։ Բավական է միայն «Սմերչ» համազարկային կրակի ծանր հրթիռային համակարգեր կամ WM-80 չինական արտադրության համազարկային կրակի ռեակտիվ հրթիռային համակարգեր կիրառել։

Վատագույն սցենարի դեպքում «Իսկանդերները» կգործարկվեն, որպեսզի վնասազերծեն Բաքվում գտնվող նավթարդյունահանող սարքավորումներն ու նավթային տերմինալները։

Հայկական «Իսկանդերների» ուժի և հզորության վրա չի կասկածում նաև ռազմական հարցերով վրացի փորձագետ Վախթանգ Մաիսայան։

Նա նաև քիչ արդյունավետ է համարում ՀՀՊ իսրայելական համակարգերի տեղակայումը Բաքու–Թբիլիսի–Ջեյհան նավթատարի պաշտպանության համար։

«Բաքուն մտադիր է ուժեղացնել հակաօդային պաշտպանությունը Մինգեչաուրի շրջանի, ՀԷԿ–ի և այլ ռազմավարական օբյեկտների մերձակայքում։ Վրաստանի տարածքում հակաօդային պաշտպանության համակարգը չի գործի, եթե, իհարկե, մեր երկրները որևէ հատուկ համաձայնության չգան», – Sputnik Արմենիային ասել է Մաիսայան։

Սակայն հուշագրի հավանական ստորագրումը Վրաստանին կախվածության մեջ կգցի։ Թբիլիսին չի ներառվի Երևանի դեմ Բաքվի այդ խաղին, համոզված է փորձագետը։

Վրաստանն իր տարածքում կփորձի նավթատարի անվտանգությունն ապահովել իր ուժերով։ Սակայն պաշտոնական Թբիլիսիին այսօր մտահոգում է այն, որ Բաքու–Թբիլիսի–Սուփսա երկուկիլոմետրանոց հատվածը վերահսկվում է Մոսկվայի կողմից։

Բաքու–Թբիլիսի–Սուփսա (մոտ 1.5 կմ) խողովակատարի մի մասը գտնվում է Հարավային Օսեթիայի տարածքում։ 2008 թվականի պատերազմից հետո այդ տարածքն ամբողջությամբ անցավ օսեթական կողմի վերահսկողության տակ։ Խողովակատարը նախատեսված է «Չիրագ» հանքավայրից նավթի տեղափոխման համար։ Խողովակատարի երկարությունը 830 կմ է, ներառյալ 530 մմ տրամագծով 775 կմ նոր խողովակատարն ու 55 կմ վերականգնված խողովակատարը։ 2011 թվականին SOCAR–ը Բաքու–Սուփսա խողովակատարով 2.652 մլն տոննա ադրբեջանական նավթ է արտահանել։

Լրահոս
0