Համացանցում համբավ է վայելում սպորտային բլոգեր և մոդել Թրևիս Դելորիերի մասնակցությամբ, որը պարապում է իր շիկակարմիր կատու Ջակոբի օգնությամբ: Առաջին տեսահոլովակը՝ տևողությամբ մոտ 20 վայրկյան, Դելորիերը արեց մեկ տարի առաջ:
Իր YouTube ալիքում, ի դեպ, շիկակարմիր կատվի հետ բավականին շատ հոլովակներ կան: Դելորիերը Ջակոբի հետ զբաղվում է յոգայով, խնամում է նրան և չի դադարում նրան սեր խոստովանել: Ակնհայտ է, որ կատվին, իսկապես, դուր է գալիս իր տիրոջ հոլովակների հերոսը լինել: