00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչո՞ւ է տեր Վիրապը Զապորոժիեի որոշ հայերի «թշնամին» և ինչ լավ բան տեսավ վիրահայոց թեմում

Բաժանորդագրվել
Տեր Վիրապ քահանա Ղազարյանը Ուկրաինայի Զապորոժիե քաղաքից «գլուխն առած» փախավ Թբիլիսի։ Երկու երկրների հայ համայնքների միջև, ըստ նրա, սարուձորի տարբերություն կա։

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի-Sputnik. Տեր Վիրապ քահանա Ղազարյանը տարիներ առաջ Ապարանից մեկնեց Ուկրաինայի հարավ՝ Զապորոժիե: Կարծում էր, որ ծառայություն կմատուցի տեղի հայ համայնքին ու դրական պտուղներ կքաղի, բայց դրական պատկերացումները գլխիվայր շուռ եկան, երբ բախվեց Հայ առաքելական եկեղեցին չընդունող հայերի հետ:

«Երբ այնտեղ փորձում ես մի բան փոխել, եկեղեցու կարգը փոխանցել, դառնում ես տեղի որոշ հայերի աչքի գրողը։ Չեն ուզում հասկանալ եկեղեցու դերը։ Եթե եկեղեցին դիտարկեին ոչ միայն որպես հոգևոր, այլև հայապահպան կենտրոն, ճիշտ կդաստիարակվեին»,-ասաց նա։

Ավելի վաղ Sputnik Արմենիայի հետ զրույցում Տեր Վիրապ քահանա Ղազարյանը խոստովանել էր, որ Հայ առաքելական եկեղեցու հետևորդների կողքին կան նաև աղանդավոր հայեր: Երկու տարվա ընթացքում քահանային հաջողվել էր նրանցից մի քանիսին դարձի բերել, սակայն դա միշտ չէ, որ հաջողվել է նրան։

Քահանայի խոսքով` հայկական եկեղեցին աշխարհում միակն է, որ ազգապահպանության գործը վերցնում է իր ուսերին` ամեն ինչ անելով, որ օտար երկրներում հայերն ունենան իրենց փոքրիկ Հայաստանը։ Նա կարծում է՝ եթե անգամ տեղի որոշ հայեր ունեն կրոնական այլ հայացքներ ու դեմ են կոնկրետ անհատների, պետք է, միաժամանակ, հասկանան՝ Սփյուռքում եկեղեցին հայապահպանության կենտրոն է:

«Իմ` այնտեղ գտնվելու ժամանակ, գոնե, պատարագները կանոնակարգվեցին։ Ամենօրյա ժամերգություններ տեղի հայերը չէին տեսել, տոների հետ կապված պարտադիր պատարագները` ևս։ Մինչև իմ գնալը ժողովուրդը մեծ նահանջ էր ապրել հոգևոր առումով»,- ասաց նա` դրական համարելով, որ Զապորոժիեում որոշակի տրամադրություններ, այդուամենայնիվ, հասցրեց փոխել։

Անհանդուրժելի երևույթները մերժելով՝ Տեր Վիրապ քահանան ուղղակի պահանջ դրեց՝ այլևս չի մնա Զապորոժիեում: Հակառակ դեպքում բախումները կվերածվեին իրական վտանգի:

Թե ինչու պետք է հայ համայնքը հոգևոր սպասավորն անհարմար ու նույնիսկ վտանգավոր համարի, դիմեցինք Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ Մելիքյանին: Նա հայտնեց, որ նման հարցերով պետք է դիմել Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդին՝ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանին, իսկ վերջինիս հետ կապ հաստատել մեր բազմաթիվ փորձերից հետո այդպես էլ չհաջողվեց:

Ի դեպ, Զապորոժիեից ինքնակամ «փախուստով» Տեր Վիրապը տեղափոխվեց Թբիլիսի։ Ասում է` այստեղի հայերն ուրիշ են։

«Թբիլիսիի Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցու հոգևոր հովիվն եմ, մեծ տարբերություն կա Թբիլիսիի և Զապորոժիեի հայերի միջև։ Այստեղ մարդիկ, ի սկզբանե, գիտեն, թե որոնք են իրենց եկեղեցիները։ Ճիշտ է, Թբիլիսիում հայերի թիվը քչացել է, բայց եղածն էլ, մեծամասամբ, հավատարիմ է մնում ինքնությանը»,- ասաց քահանան։

Վիրահայության կյանքում կարևոր դեր է կատարում Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմը, որն այս պահին գլխավորում է Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը։ Վրաստանում գործում է 46 հայկական եկեղեցի։ Առավել մեծերն են Թբիլիսում գտնվող Սուրբ Գևորգ և Սուրբ Էջմիածին եկեղեցիները։ Կրթօջախներին զուգահեռ հայկական եկեղեցիներն են օգնում հային հայ մնալ։

Լրահոս
0