ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի — Sputnik. Անթալիայում մեկնարկել է բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը, տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Տեղի են ունեցել 1/16 փուլի մենամարտերը: Ռինգ դուրս եկած Հայաստանի 3 ներկայացուցիչներից 2-ը հաղթել են և դուրս եկել 1/8 եզրափակիչ:
60 կգ Արմեն Մաշակարյանը պարտվել է Իսպանիան ներկայացնող Էնրիքե Խոսե Ֆլորենտինո Մեյային:
64 կգ քաշային Բենիկ Նիկողոսյանը առավելության է հասել իտաալցի Արմանդո Կասամոնիկայի նկատմամբ, իսկ 69 կգ քաշային Տոնի Գալստյանը հաղթել է չեխ Ադամ Տրնչակին:
Այսօր հաղթանակ տարած Տոնի Գալստյանը վաղը քառորդ եզրափակչի համար կպայքարի մոլդովացի Ահմեդ Կեմորտանի հետ: Գալստյանից բացի, վաղը ռինգ դուրս կգան ու քառորդ եզրափակչի համար կպայքարեն Հայաստանի ևս 3 ներկայացուցիչներ:
52 կգ քաշային Արթուր Բազեյանի մրցակիցը կլինի իտալացի Ալեսանդրո Ադամը: 49 կգ քաշային Էրիկ Թոխյանը կմրցի Բելառուսը ներկայացնող Ալիակսանդր Բուտրիմի, իսկ 91 կգ քաշային Մանուկ Խաչատրյանը՝ Թուրքիան ներկայացնող Բերաթ Ակարի հետ:
Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնությանը Հայաստանը մասնակցում է 9 մարզիկով: