ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի — Sputnik. Ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը կրկին կողոպտիչների զոհ է դարձել։ Այս մասին հայտնում է TMZ կայքը։
Տեսանկարահանող սարքերն արձանագրել են, թե ինչպես է երիտասարդ տղամարդը փորձում մտնել Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի տուն, բայց դա նրան չի հաջողվում։ Տղամարդը կոտրում է տան մոտ կայանած ավտոմեքենայի ապակին ու գողանում մեքենայի մեջ դրված բջջային սարքը։
Վերջին մեկ տարվա ընթացքում սա Քարդաշյանի հետ կապված երկրորդ նմանատիպ դեպքն է։
Անցած տարի հոկտեմբերի 3-ին նրան կողոպտել էին Փարիզի հյուրանոցներից մեկում։ Կողոպտիչները գողացել էին 5 մլն եվրոյի թանկարժեք իրերով զարդատուփը, չորս մլն եվրո արժողությամբ մատանին ու երկու բջջային հեռախոս։