ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի — Sputnik. «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ օրեր առաջ աշխատանքից ազատվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոմետ ծառայության տնօրեն Լևոն Վարդանյանը:
«Հարցին` ի՞նչն է Վարդանյանի պաշտոնանկության պատճառը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից մեզ հայտնեցին, որ նրա պաշտոնավարման ժամկետը լրացել էր, և հիդրոմետ ծառայության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար առաջիկայում մրցույթ կհայտարարվի»,- գրում է թերթը:
Արդյո՞ք Վարդանյանը կմասնակցի մրցույթին, դեռևս հայտնի չէ: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները հայտնում են, որ այս պաշտոնին նշանակվելու է հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի ներկայիս պետ, հանրահայտ Գագիկ Սուրենյանը: