ՀՀ ՊՆ N զորամասի հատուկ նշանակության 3-րդ ջոկատի 3-րդ վաշտի 1-ին խմբի հրամանատարի տեղակալ, կոչումով կրտսեր սերժանտ Արսեն Թադևոսյանն այդ պաշտոնը զբաղեցնելու համար դեռ 2016թ. նոյեմբերին կեղծ դիպլոմի պատճեն է ներկայացրել՝ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Գյուրմրու մասնաճյուղն ավարտելու վերաբերյալ:
Սակայն կեղծիքը բացահայտվել է, և Թադևոսյանի դեմ քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի առաջին մասի հատկանիշներով՝ իրավունք վերապահող կամ պատասխանատվությունից ազատող վկայական կամ պաշտոնական այլ փաստաթուղթ կեղծելը՝ ինչպես նաև ակնհայտ կեղծ փաստաթուղթ օգտագործելու համար»,-գրում է թերթը: