ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանի դեսպանատան աշխատակից ներկայացող կեղծարարին ձերբակալել են Ռուսաստանի ԱԴԾ- ի աշխատակիցները, հաղորդում է Ուլյանովի Առաջին պորտալը:
Այս տարվա մարտին մեղադրյալն իր ծանոթի միջոցով գտել է մի աղջկա հետ, որը ցանկացել է կողակցի համար ռուսական քաղաքացիություն ստանալ: Կինը զանգահարել է այդ աղջկան և ներկայացել որպես ՀՀ դեսպանության աշխատակից:
Նա հայտնել է, որ իր ղեկավարը պատրաստ է անձնագիր տալ երկու շաբաթվա ընթացքում, բայց որոշակի վճարի դիմաց: Դրանից հետո նա տուժողից գումարներ էր կորզել` վստահեցնելով, որ փաստաթղթերի պատրաստման հետ կապված խնդիրներ պետք է լուծի: Ընդհանուր առմամբ աղջիկը 79 500 ռուբլի է փոխանցել դեսպանատան «աշխատակցի» քարտին, սակայն խոստացված անձնագիրն այդպես էլ չի ստացել:
Կանանց հեռախոսային խոսակցությունները լսել ու գրանցել են ԱԴԾ–ի աշխատակիցները։ Ավելի վաղ նրանք արդեն տեղեկություններ են ունեցել մեղադրյալի անօրինական գործունեության մասին:
Անվտանգության աշխատակիցները ստուգման արդյունքները փոխանցել են Բարիշի Ներքին գործերի նախարարության քննչական բաժին: Հարուցվել է քրեական գործ, ենթադրյալ հանցագործը քաղաքը չլքելու ստորագրություն է թողել: Նա արդեն սկսել է փոխհատուցել աղջկան հասցրած վնասը:
Ամբաստանյալի մասին հայտնի է, որ նա 51 տարեկան է և չի աշխատում:
Բարիշում նա հայտնի է կեղծ փաստաթղթերի ձևակերպմամբ: 2014 թվականին կինը արդեն ենթարկվել էր քրեական պատասխանատվության անօրինական միգրացիայի կազմակերպման համար, ստացել էր պայմանական պատիժ: Այն ժամանակ նա կեղծել է Մոսկվայի մետրոյում գնված անձնագիրը: