ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի — Sputnik. Արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Հայփոստ» ՓԲԸ-ն դատի է տվել Արթուր Բաղդասարյանի ղեկավարած «Հայկական վերածնունդ»՝ նախկին «Օրինաց երկիր» կուսակցությանը: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Թերթին հայտնի է դարձել, որ «Հայփոստը» ՀՎԿ-ից պահանջում է 840 հազար 300 դրամ:
«Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը ոչ միայն վարույթ է ընդունել գործը, այլև պարտավորեցրել է Ա. Բաղդասարյանի կուսակցությանը վճարել «Հայփոստին» ունեցած պարտքը»,- գրված է հոդվածում: