00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
37 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչ փոխվեց Հայաստանի կյանքում մեկ տարվա մեջ. վարչապետն ո՞ւր է թաքցնում կախարդական փայտիկը

© Sputnik / Asatur YesayantsПремьер министр РА Карен Карапетян на форуме "Армения-Диаспора"
Премьер министр РА Карен Карапетян на форуме Армения-Диаспора - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
2016թ–ի հոկտեմբերի 20-ին Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարությունը հանրությանը ներկայացրեց իր գործունեության ծրագիրը։ Դրա որոշ կետեր արդեն պետք է կատարված լինեն, մի քանիսը` կատարվեն մինչև տարեվերջ։ Որ խոստումն է կատարել կառավարությունն ու որը` ոչ. Sputnik Արմենիայի հետ զրույցում վերլուծում են մասնագետները։

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի — Sputnik, Նելլի Դանիելյան. Մեկ տարի առաջ Հայաստանի գործադիր իշխանության ղեկավար աթոռը ստանձնած Կարեն Կարապետյանի թիմը ներկայացրեց 33 էջից բաղկացած ծրագիր։ Նախատեսվող միջոցառումների հիմնական մասի իրականցման ժամկետը 2021 թ.-ն էր` անկախ այն հանգամանքից, որ վարչապետի լիազորություններն ավարտվելու են 2018 թ.–ի ապրիլին։ Մեկ տարի անց վերլուծենք արվածն ու չարվածը։

Карен Карапетян. Заседание Правительства РА - Sputnik Արմենիա
Կառավարության հաստատված ծրագիրը պայմաններ է թելադրում. տեքստային ուղիղ հեռարձակում

Այսպես, օրինակ, կառավարությունը խոստանում էր մինչև 2016 թվականի ավարտը վերանայել գազի սակագնային քաղաքականությունն ու ներդնել գազի և էլեկտրաէներգիայի սակագների  սոցիալական աստիճանականություն։ Այս խոստումը, թերևս, կատարվեց սպասվածից էլ արագ։ Խոստումից մեկ ամիս անց նոր կարգն ու սակագներն արդեն ընդունված էին և 2017թ–ի հունվարի 1-ից մտան ուժի մեջ։

Նշենք, որ գազի և էլեկտրաէներգիայի նոր` ցածր սակագներից այս տարվա 8 ամիսների ընթացքում արդեն օգտվել է 123 500 ընտանիք:

Կարեն Կարապետյանի ղեկավարած կառավարությունը խոստացել էր նաև  մինչև հունվարի 1-ը վերանայել անապահովության գնահատման մեթոդաբանությունը: Այս խոստումը ևս, թեև 9 ամիս ուշացմամբ, բայց արդեն կատարված է։

Ինչպես տեղեկացանք աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, անապահովության հաշվարկի նոր կարգն իրավական ուժ է ստացել օգոստոսի 1-ից, իսկ սեպտեմբերի 1-ից այն արդեն գործում է։

Армянский драм - Sputnik Արմենիա
Կոռուպցիայի դեմ պայքարը լավ է, բայց նոր գործողություններ են պետք. վարչապետը հանձնարարեց

Մեկ տարի առաջ կառավարությունը խոստացավ նաև գործարար միջավայրի և տնտեսական զարգացումն ապահովող քայլեր ձեռնարկել,  որոնց արդյունքում 2017 թ.-ին Համաշխարհային տնտեսական ֆորումի գլոբալ մրցունակության ինդեքսում (Global Competitiveness Index) և Համաշխարհային բանկի գործարարությամբ զբաղվելու (Doing Business) վարկանիշում Հայաստանի դիրքը պետք է բարձրանար առնվազն 4 կետով:

Doing Business–ի այս տարվա վարկանիշը դեռ չի հրապարակվել, իսկ Համաշխարհային տնտեսական ֆորումի՝ վերջերս հրապարակված զեկույցում Հայաստանի դիրքը բարձրացել է, բայց միայն 3 կետով։ Այդուհանդերձ, տնտեսագետ Ատոմ Մարգարյանը կառավարության 1 տարվա աշխատանքից դժգոհ չէ։

«Գործարար միջավայրի բարելավման ցուցիչները միայն այդ ինդեքսները չեն, այլև ներդրումային ակտիվությունը, որ պետք է դրսևորվեր աշխատատեղերի, եկամուտների ավելացմամբ։ Համենայնդեպս, այս տարվա առաջին 8 ամիսների ցուցանիշները ցույց են տալիս, որ, այո, այս կառավարությանը հաջողվել է կայունացնել երկրի բյուջետային իրավիճակը, դեֆիցիտի ահագնացող տեմպերը, որոնք անցյալ տարի ՀՆԱ–ի նկատմամբ մինչև 5.8%-ի էին հասնում»,– ասում է տնտեսագետը։

Ատոմ Մարգարյանի խոսքով՝ 8 ամսվա ընթացքում 5,8 տոկոս տնտեսական աճը վատ ցուցանիշ չէ մեկ տարի աշխատող կառավարության համար։ Փորձագետի գնահատմամբ՝ իր առջև դրված կարճաժամկետ պարտավորությունները կառավարությանը հաջողվել է իրականացնել։

Международный форум евразийского партнёрства. Карен Карапетян - Sputnik Արմենիա
Կարապետյանը հրավիրել է ԵԱՏՄ երկրներին Հայաստանի միջով դեպի Իրան դուրս գալ

Առաջնահերթ խոստումներից էր նաև կոռուպցիայի դեմ պայքարը։ Ատոմ Մարգարյանը փաստում է. օպտիմալացվել է պետական համակարգը, բարեփոխվել ու թափանցիկ է դարձել պետական գնումների համակարգը։ 6,6%–ով ավելացել են հարկային մուտքերը, ինչը, տնտեսագետի համոզմամբ, հենց ստվերի կրճատման արդյունք է։

Որպեսզի օրինապահ հարկատուներն առավել բարենպաստ պայմաններում աշխատեն, կառավարությունը մեկ տարի առաջ խոստացավ 6 ամսվա ընթացքում արմատապես բարեփոխել հարկային և մաքսային ծառայողի կերպարը:

«Իհարկե, դա մի քիչ էմոցիոնալ, հիպոթետիկ արտահայտություն է։ Կերպարը կարճ ժամանակում փոխելը շատ դժվար է»,– ասում է Ատոմ Մարգարյանը, բայց և հիշեցնում, որ անցնող տարվա ընթացքում ՊԵԿ–ում իրականացված բարեփոխումների արդյունքում համակարգից կրճատվել է շուրջ 400 աշխատակից, ևս 700 հոգու կրճատում է նախատեսված հաջորդ տարի։

«Ընդհանուր ծախսերի կրճատում չի նախատեսված, ինչը նշանակում է, որ պետք է մարդկանց աշխատանքը գնահատել, աշխատավարձը բարձրացնել` կոռուպցիայի դրսևորումները բացառելու համար»,– ասում է Մարգարյանը։

Ոչ միայն հարկային ու մաքսային, այլև, ընդհանրապես, պետական ծառայողի կերպարի բարեփոխումը նախատեսված է հակակոռուպցիոն ռազմավարությամբ, հիշեցնում է  «Թրանսփերենսի ինթերնեյշնլ» (ԹԻ) հակակոռուպցիոն ՀԿ-ի տնօրեն Վարուժան  Հոկտանյանը, միաժամանակ, փաստելով, որ միայն օրենքների փոփոխությամբ պետական  ծառայողի կերպարը չի փոխվի, դրա համար քաղաքական կամք է հարկավոր։

Карен Карапетян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Կարեն Կարապետյան. «Միասին մենք կարող ենք հաջողել»

Կոռուպցիան բացառելու համար կառավարությունը խոստացել էր նաև մինչև 2016 թ. ավարտը քրեականացնել ապօրինի հարստացումը, իսկ 2017 թ. ընթացքում խստացնել պետական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների համար նախատեսված պատիժները:

Վարուժան Հոկտանյանը փաստում է, որ առաջին խոստումն իրականացված է, պատիժներն էլ կոռուպցիոներների նկատմամբ կխստացվեն արդեն հաջորդ տարի։

«Այս տարի հունիսին ընդունվեցին «Կոռուպցիայի կանխարգելման», «Ազդարարների պաշտպանության մասին» օրենքները,  որոնք ուժի մեջ են մտնելու ապրիլից»,– ասում է փորձագետն ու հիշեցնում։- «Այս միջոցառումները պլանավորվել էին դեռ Հովիկ Աբրահամյանի կառավարության կողմից, բայց իրականացվեցին միայն Կարեն Կարապետյանի կողմից»։

Կառավարության կատարած տնտեսական և իրավական խոստումների արդյունքը  Վարուժան Հոկտանյանը խորհուրդ է տալիս դիտարկել ոչ թե վիճակագրական տվյալների, այլ արտագաղթի, Հայաստանի շարքային քաղաքացիների նյութական վիճակի համատեքստում։

«Գուցե, որոշ գործարարների, օլիգարխների վիճակը լավացել է, ես չգիտեմ։ Գուցե, որոշ աշխատատեղեր բացվել են, բայց, երբ աշխատավարձն աշխատավարձ չէ, դա էլ շատ չի փոխում վիճակը»,– ասում է մեր զրուցակիցը։

Մեկ տարի առաջ վարչապետի պաշտոնը ստանձնած Կարեն Կարապետյանն ԱԺ–ում անկեղծ հայտարարեց. «երկրի վիճակը չափազանց ծանր» է, ինքն էլ «կախարդական փայտիկ» չունի:

Մեկ տարի անց գնահատականներն ավելի լավատեսական են։ Գուցե, վարչապետը գտել է կախարդական փայտիկը։

Լրահոս
0