ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի — Sputnik. Հոկտեմբերի 19-ին, ժամը 11:42-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի «Սասունցի Դավիթ» կայարանում՝ երկաթուղու գծերի վրա նկատվել է կասկածելի իր. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և սակրավորների խումբը:
Կարճ ժամանակ անց պարզ է դարձել, որ երկաթգծի վրա հայտնաբերված իրը չի խոչընդոտում երկաթուղու երթևեկությունը:
Աշխատանքների արդյունքում պարզվել է, որ հայտնաբերված իրը РП-4 հակագազի օդազտիչ է: