ՀՀ արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանն «Ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի նախագիծը հայաստանյան իրողություններից բխող անհրաժեշտություն է համարում։
Պաշտոնյան համաձայն չէ այն պնդումների հետ, թե ԵՄ–ը դրա ընդունման դիմաց Հայաստանին գումար է խոստացել, բայց միաժամանակ չի էլ թաքցնում` որոշակի ֆինանսավորում լինելու է։
«Ընտանեկան բռնության կանխարգելման բնագավառում աշխատող կառույցներն, իհարկե, պետք է ֆինանսավորվեն, այդ թվում նաև` արտաքին աղբյուրներից»,– ասում է նա, – «եթե պետությունն այս կամ այն քայլերը ձեռնարկում է, դա նախատեսում է նաև որոշակի ծախսեր։
Ի դեպ, Քոչարյանը հիշեցնում է ժամանակին ԵՄ–ն գումար, իրոք խոստավցել էր` պայմանով, որ Հայաստանն օրենքը կընդունի մինչև 2014թ–ը։ Ժամկետն անցավ, ֆինանսավորման մասին կետն էլ կորցրեց ուժը. մեկնաբանեց Քոչարյանը։