ԵՐԵՎԱՆ, 18 Հոկտեմբեր — Sputnik. Երևանի բնակիչը փորձել է ինքնասպան լինել «Ծղոտներ» հյուրանոցային համալիրի շոգեբաղնիքում, Sputnik Արմենիային հայտնեցին ոստիկանությունից։
«Հոկտեմբերի 17-ին, ժամը 08:25-ին հաղորդում է ստացվել, որ Զավարյան փողոցում գտնվող շոգեբաղնիքում երակները կտրած տղամարդ է հայտնաբերվել։ Ավելի ուշ ահազանգ է ստացվել, որ հիվանդանոց է տեղափոխվել 1988 թվականին ծնված մի տղամարդ` նախաբազկի շրջանում կտրած-ծակած վերքերով», — ասացին ոստիկանությունից։
Ոստիկանները պարզել են, որ այդ տղամարդը Երևանի բնակիչ՝ 29-ամյա Մեսրոպ Հ.-ն է, որը, ըստ նախնական տեղեկությունների, «Ծղոտներ» հյուրանոցային համալիրում ինքնասպանություն գործելու նպատակով վնասել է ձեռքերը։ Փաստի առթիվ հետաքննություն է սկսվել։
Shamshyan.com–ի տվյալներով, դեպքի վայրում հայտնաբերվել է նաև երկտող, որով նա իր հարազատներին խնդրել է ներել իրեն։