Իրինա Ծատուրյան
Նա համարում է, որ նախագիծն ունի բազմաթիվ թերություններ, որոնցից առավել աչքի զարնողը երեխաներին վերաբերող հատվածն է։
Ոչ վաղ անցյալում օպտիմալացվեցին մանկատները, այսօր օրենքի ընդունման դեպքում ընտանիքներից կվերցնեն երեխաներին և ո՞ւր կուղարկեն։
«Կամ ի՞նչ է նշանակում «երեխայի շահեր», սա իր մեջ ներառում է նաև նյութական ապահովվածության հարցը։ Հնարավոր է` երեխային ընտանիքից բաժանեն, որովհետև ծնողները չքավոր են»,- ասում է հոգեբանը։
Նրա կարծիքով` օրենքի այս նախագիծը դեմ է մեր ազգային մտածողությանն ու ընտանիքի մասին մեր պատկերացումներին։