ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի — Sputnik. Ռուս սահմանապահները կանխել են Իրանից Հայաստան թմրանյութի խոշոր խմբաքանակի ներմուծման փորձը:
Հայաստանում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Ագարակ» անցակետում Մեղրիի սահմանապահ ջոկատը՝ ԱԱԾ և ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ տրանսպորտային միջոցների սահմանապահ ստուգման ընթացքում Իրանի քաղաքացուն պատկանող բեռնատարի քնելու ծածկոցի մեջ պոլիէթիլենե փաթեթ են հայտնաբերել բուսական ծագմամբ մուգ շագանակագույն նյութով (ենթադրաբար՝ ափիոնի հումք), որն ունեցել է մոտ մոտ 2 գրամ քաշ:
Հայտնաբերված նյութը սահմանված կարգով փոխանցվել է ոստիկանության Մեղրիի բաժնի ներկայացուցիչներին: Կատարված փորձաքննությամբ հայտնաբերված նյութը ափիոնի հումք է:
Չարագործները ձերբակալված են, պարզվում են իրավախախտման բոլոր հանգամանքները:
2016-2017 թվականներին Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ վարչության աշխատակիցները, որոնք պահպանում են հայ-իրանական սահմանի հատվածը, ՀՀ իրավապահ մարմինների հետ համատեղ հայտնաբերել և կանխել են ընդհանուր 5,5 կգ-ից ավելի քաշով թմրանյութերի ներկրումը Հայաստանի տարածք: