ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի — Sputnik. Հոկտեմբերի 16-ին, ժամը 22:35-ին ահազանգ է ստացվել, որ հոկտեմբերի 16-ին ժամը 07:00-ին՝ 1987 թ. ծնված Ս.Պ.-ը նախիրը տարել է Զովունի գյուղին հարակից արոտավայր և չի վերադարձել, նրա մասին որևէ տեղեկություն չկա. որոնողական աշխատանքներին աջակցելու համար անհրաժեշտ է օգնություն: Այս մասին նշված է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքում։
Դեպքի վայր է մեկնել հրշեջ փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Փրկարարները Կորեայի ձորում, Զովունի գյուղի մոտակայքում և Քանաքեռավան գյուղի մոտակա ձորում իրականացրել են որոնողափրկարարական աշխատանքներ, սակայն ապարդյուն:
Որոնողական աշխատանքները դադարեցվել են վատ տեսանելության պատճառով: