ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 17-ին ժամը 11:00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են: Այս մասին նշված է գերատեսչության կայքում։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը մարդատար ավտոմեքենաների համար բաց է, բեռնատարների համար` փակ:
Նշենք, որ Հայաստանը Ռուսաստանին կապող Լարսի ճանապարհը հաճախ է դժվարանցանելի դառնում եղանակային պայմանների պատճառով։ Ավելի վաղ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը լրագրողներին հայտնել էր, որ ձմռանն այդ խնդիրը չի լինի։ Վրացի գործընկերոջից նա տեղեկացել էր, որ Վրաստանն այս տարի ձյուն մաքրող մեքենաներ է ձեռք բերել, որոնք, նրա խոսքով, թույլ կտան Վերին Լարսի լեռնային անցումը 100%-ով բաց պահել։