00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրումը կհետաձգվի՞. փորձագետներ

© AP Photo / Alessandra TarantinoДональд Туск
Дональд Туск - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումը կարող է հետաձգվել, սակայն պատճառը զուտ տեխնիկական է և կապված չէ Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի տեքստում Մեծամորի ԱԷԿ-ի փակման վերաբերյալ վիճելի կետի հետ:

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Եվրամիության հետ Հայաստանի համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի ստորագրումը տեխնիկական պատճառներով կարող է հետաձգվել մինչեւ 2017 թ. դեկտեմբեր կամ 2018 թ. հունվար: Այդ մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ասոցացված փորձագետ Գևորգ Մելիքյանը:

Հիշեցնենք, որ Հայաստան-Եվրամիություն գործընկերության վերաբերյալ համապարփակ և ընդլայնված համաձայնագրի ստորագրումը նախատեսված է ս.թ. նոյեմբերի 24-ին Բրյուսելում` արտաքին գործերի նախարարների գագաթնաժողովի շրջանակում։

«Հայաստան-ԵՄ ասոցացման համաձայնագրի ստորագրումը կարող է հետաձգվել մինչև դեկտեմբեր կամ 2018թ.-ի հունվար: Հնարավոր է, որ Եվրամիությունը մինչև նոյեմբերի 24-ը չհասցնի վավերացնել փաստաթուղթը բոլոր 28 անդամ պետությունների հետ», — Sputnik-ի թղթակցին ասաց Մելիքյանը:

Նրա խոսքով, Բրյուսելն ամեն ինչ անում է, որ Երևանի մոտ սևերես չլինի և հասցնի նշված ժամկետին, քանի որ հայկական կողմից ոչ մի խոչընդոտ չի սպառնում:

Փաստաթուղթը ստորագրելու համար Մելիքյանը Երևանի համար «վիճելի» չի համարում հայկական ատոմակայանի փակման և արդիականացված կայանի բացման հարցը:

Серж Саргсян - Sputnik Արմենիա
ԵՄ-ի հետ համաձայնագիրը` Հայաստանի անվտանգության սպառնալիք. Երևանը կզրկվի՞ ատոմակայանից

Հայաստան-ԵՄ համաձայնագրի նախագծով նախատեսվում է փակել Մեծամորի ատոմակայանը` «հաշվի առնելով նոր հզորությամբ դրա փոխարինման անհրաժեշտությունը՝ Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգությունը և կայուն զարգացման պայմաններն ապահովելու նպատակով»։

Սակայն Մեծամորի ատոմակայանի այլընտրանք առայժմ չկա երկրի էներգետիկ անվտանգությունն ապահովելու համար: Միակ երկարաժամկետ լուծումը նոր կայանն է, որի շինարարության համար պետական բյուջեում ևս անհրաժեշտ հինգ միլիարդ դոլար չկա:

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն իր հերթին վստահ է, որ համաձայնագիրը կնքվելու է նոյեմբերի 24-ին:

«Ես չեմ կարծում, որ ստորագրումը կհետաձգվի, և կողմերը չեն հասցնի մինչև նոյեմբերի 24-ը, քանի որ նրանք պայմանավորվածության են հասել համաձայնագրի քննարկման վաղ փուլում: Բայց եթե անգամ այդպես լինի, ապա միայն տեխնիկական պատճառներով», — ասաց Հակոբյանը:

Նրա խոսքով, համաձայնագիրը 90%-ով պատրաստ էր մինչև նախաստորագրումը, որը տեղի ունեցավ ընթացիկ տարվա մարտի 21-ին Երևանում: Ինչ վերաբերում է հայկական ատոմակայանի կոնսերվացման կետին, ապա Հակոբյանը շեշտեց, որ «Երևանը այս իրավիճակից էլ ելք կգնի»:

«Արևելյան գործընկերություն» ծրագիրը Եվրամիության հետ ասոցացման հեռանկար էր նախատեսում։ Ծրագրվում էր, որ Երևանը ԵՄ-ի հետ ասոցացման ու ազատ տնտեսական գոտու մասին համաձայնագիրը կստորագրի 2013 թվականին Արևելյան գործընկերության վիլնյուսյան գագաթնաժողովի ժամանակ, սակայն դրանից երկու ամիս առաջ Հայաստանը հայտարարեց, որ մտադիր է Մաքսային միությանն անդամակցել ու մասնակցել եվրասիական ինտեգրմանը։ Հայաստանը Եվրասիական տնտեսական միությանը միացավ 2015 թվականի հունվարին։

ԵՄ խորհուրդը 2015 թվականի նոյեմբերի 12-ին Լյուքսեմբուրգում արտաքին գործերի նախարարների մակարդակով հանդիպման ժամանակ լիազորեց Եվրոպական հանձնաժողովին բանակցություններ սկսել Հայաստանի հետ նոր համապարփակ համաձայնագրի վերաբերյալ, որը կփոխարինի գործող համաձայնագիրը ԵՄ-ի և ՀՀ-ի միջև գործընկերության ու համագործակցության մասին գործող համաձայնագրին։

Հայաստանը հույս ունի փաստաթուղթը ստորագրել Արևելյան գործընկերության առաջիկա գագաթնաժողովի ժամանակ, որը տեղի կունենա 2017 թվականի նոյեմբերի 24-ին Բրյուսելում։

Լրահոս
0