ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի — Sputnik. ՄԱԿ–ի ԱԽ–ն կիրակի ընդունած հայտարարության մեջ քննադատել է Սոմալիում տեղի ունեցած խոշոր ահաբեկչությունը, որը շուրջ 300 մարդու կյանք է խլել, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Շաբաթ օրը, պայթուցիկ նյութերով լցված բեռնատարը, պայթել է Մոգադիշոյի մարդաշատ փողոցներից մեկում։ Ինչպես հայտնել է Սոմալիի տեղեկատվության նախարար Աբդիրահման Օսմանը, պայթյունի հետևանքով մոտ 276 մարդ է զոհվել, շուրջ 300-ը տուժել են։
«ԱԽ–ի անդամները լրջորեն դատապարտում են հոկտեմբերի 14-ին տեղի ունեցած ահաբեկչական հարձակումը Մոգադիշոյի խաղաղ բնակչության դեմ», – գրված է տարածված հայտարարության մեջ։
ԱԽ–ի անդամները իրենց ցավակցությունն են հայտնել զոհվածների և տուժածների հարազատներին, ինչպես նաև նշել են Սոմալիի անվտանգության ուժերի և փրկարար ծառայությունների արագ արձագանքումը։ ԱԽ–ում հայտարարել են, որ պետք է «պատասխանատվության ենթարկել ահաբեկչական գործողությունների կազմակերպիչներին և հովանավորներին և կոչ են արել բոլոր պետություններին, միջազգային իրավունքի իրենց պարտավորությունների և ՄԱԿ–ի ԱԽ–ի բանաձևերի համաձայն` ակտիվ համագործակցել Սոմալիի կառավարության և առնչություն ունեցող այլ մարմինների հետ։
Սոմալիի մայրաքաղաքում տեղի ունեցած հարձակումից հետո ՄԱԿ–ի ԱԽ–ն կրկին ընդգծել է, որ ահաբեկչությունն իր բոլոր դրսևորումներով և ձևերով միջազգային անվտանգության ամենալուրջ սպառնալիքներից մեկն է։