Արման Բոշյան
«Լուրջ ակնկալիքներ չունենք այս հանդիպումից։ Սա ավելի շատ սիմվոլիկ, խաղաղության պրոցեսին ուղղված հանդիպում է, որը ողջունվում է ՄԽ համանախագահների կողմից»,–ասում է Արման Բոշյանը։
Նրա կարծիքով`արցախյան հիմնախնդրի լուծման միակ ճանապարհը բանակցություններում Արցախի ներգրավումն է և Արցախի ճանաչման գործընթացն էլ ավելի ակտիվացնելը։
Բոշյանի խոսքով` աշխարհի ուժային կենտրոնները շահագրգռված չեն, որ այս տարածաշրջանում կրկին լարումներ լինեն։ Այս պրոցեսն ուղղված է ապագա լարումներից խուսափելուն։