Անդրանիկ Իսրայելյան
Ոչ պակաս հետաքրքիր էր Սերժ Սարգսյանի հայտարարությունն այն մասին, որ Իրանից Եվրոպա գազի տարանցման հարցը պետք է բազմակողմանիորեն ուսումնասիրվի, հաշվարկվի, և եթե տնտեսապես շահավետ լինի բոլոր կողմերի համար, ապա՝ ինչու՞ ոչ. այդ հարցը ներկա պահին գտնվում է փորձագիտական քննարկումների մակարդակում: Իրանագետ Արմեն Իսրայելյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է, որ իր կարծիքով՝ հիմա ակտիվ քննարկումների փուլն է:
«Դրանք արդեն մեկ տարի է ընթանում են: Հիմա ավելի շատ քննարկվում են հնարավորությունները, և գնալով քննարկումներն ավելի առարկայական են դառնում»:
Իրանագետի խոսքով՝ վերջին քննարկումների առարկան թուրքմենական գազը Իրանի տարածքով Հայաստան բերելն է: