00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Վաճառվում է եկեղեցի». Փայլանն ահազանգում է` այս ցուցանակով վերանում են հայկական եկեղեցիները

© Sputnik / Dmitriy PisarenkoАрмянская церковь в Турции (Ван, Западная Армения)
Армянская церковь в Турции (Ван, Западная Армения) - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը խորհրդարանի հանձնաժողովի նիստում հիշեցրել է Թուրքիայի տարածքում գտնվող հայկական եկեղեցիների մասին, որոնք վաճառվում են և օբյեկտների վերածվում։ Սա այն դեպքում, երբ Հայաստանում մզկիթը պահպանվում է աչքի լույսի պես։

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի — Sputnik. Թուրքիայում լրագրերում և կայքերում կարելի է տեսնել հետևյալ վերնագրով հայտարարություններ` «Վաճառվում է եկեղեցի»։ Հայազգի պատգամավոր Կարո Փայլանն այս մասին ահազանգել է Թուրքիայի խորհրդարանի հանձնաժողովներից մեկի նիստում։

«Դուք երբևէ տեսե՞լ եք հայտարարություն` «Վաճառվում է մզկիթ»։ Անատոլիայում շուրջ 6 հազար եկեղեցի կար, որոնցից 4 հազարն անհատների ձեռքում է»,- ասել է Փայլանը։

Sputnik Արմենիայի հետ զրույցում թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը, որը ժամանակին ապրել է Թուրքիայում, վստահեցնում է` հայկական եկեղեցիները հայտնվում են առանձին մարդկանց ձեռքում ու վերածվում մզկիթների կամ զվարճանքի կենտրոնների։

«Ժամանակին, երբ այժմյան Թուրքիայի տարածքները հայաթափվեցին, եկեղեցիներն անտեր մնացին։ Ժամանակի ընթացքում պետությունը որոշ եկեղեցիներ վերածեց մզկիթների, քաղաքապետարանի ձեռքով որոշները դարձան կինոթատրոններ ու թատրոններ։ Մարդիկ էլ կան, որոնց հաջողվեց սեփականաշնորհել եկեղեցիները։ Այնտեղ նրանք սկսեցին գանձեր որոնել, տարածքը քանդել կամ ախոռ կառուցել»,-ասաց Լոքմագյոզյանը։

Վառ օրինակներից է Արևմտյան Հայաստանի (այժմյան Թուրքիա) Վանի նահանգում գտնվող Վարագավանքը։ Այս եկեղեցու քարերը քանդել են մզկիթի շինարարության համար։

Վարագավանքը կառուցվել է 7-8-րդ դարերում։ Այն եղել է Վանի արքեպիսկոպոսի նստավայրը:

Сирийские повстанцы - Sputnik Արմենիա
Երևանը հուսով է, որ Դեր Զորի հայկական եկեղեցին կվերականգնվի

Sputnik Արմենիայի հետ զրույցում «Ակոս» թերթի հայերեն բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը հայտնեց` խնդիրն առավել ընդգծված է Ստամբուլից դուրս։ Իսկ Ստամբուլում, նրա խոսքով, ավելի շատ հայկական եկեղեցի կա, քան Երևանում։

«Ստամբուլում մենք ունենք մոտ 50 եկեղեցի, որոնք կանգուն են, գործում են, մեր ժողովրդի սեփականությունն են։ Ստամբուլն ամենաշատ հայկական եկեղեցի ունեցող քաղաքն է աշխարհում։ Այստեղ պատարագներ են մատուցվում, հայերը պսակադրվում են, հոգեհանգստի արարողություններ անցկացնում։ Ստամբուլում հայկական համայնք կա, դրա համար էլ պահպանվում են եկեղեցիները։ Իսկ Ստամբուլից դուրս իրավիճակն անհանգստացնող է»,- ասաց Էստուկյանը։

Նա նշեց, որ թուրքական իշխանություններն ամեն առիթ օգտագործում են Լոզանի պայմանագիրն անտեսելու համար։ Ըստ այդ պայմանագրի` նրանք պարտավորվում են պահպանել ազգային փոքրամասնությունների կրոնական հաստատությունները։

Թուրքիայի վանդալային քաղաքականության ֆոնին Հայաստանում «աչքի լույսի» պես են պահում Կապույտ մզկիթը։ Այն գտնվում է Երևանի Մաշտոցի պողոտայում։ Կառուցվել է 1766 թվականին։ Մզկիթի գոյությունը վկայում է, որ հայերը հարգանքով են վերաբերվում այլ կրոնի ներկայացուցիչներին ու նրանց մշակութային արժեքներին։ Հայաստանում Կապույտ մզկիթն ընկալում են որպես երկու կրոնների` քրիստոնեության ու իսլամի համերաշխության խաչմերուկ:

Լրահոս
0