00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քարֆոն՝ iPhone-ի «նախապապը» Շիրակի Բանդիվան գյուղում ու թաքնված ոսկիները

© Sputnik / Armenuhi MkhoyanКамень, называемый сельчанами "карфон" в Бандиване, использовался для коммуникации с людьми
Камень, называемый  сельчанами карфон в Бандиване, использовался для коммуникации с людьми - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Շիրակի մարզի շատ գյուղեր ոչ միայն պատմական, այլ նաև ճարտարապետական հարուստ պահոց ունեն: Ցավոք, քչերը գիտեն դրանց մասին:

Արմենուհի Մխոյան, Sputnik.

Բանդիվան համայնքը մարզկենտրոնից 28 կմ հեռավորության վրա է:  Չնայած շատերը, ծագումնաբանորեն վերլուծելով գյուղի անունը, այն կապում են  ոմն Իվանի Բանտերի հետ, սակայն դա այդպես չէ՝  այս գյուղի բնակիչների նախնիները 1820-1830-ականներին գաղթել են արևմտյան Հայաստանի Կարսի նահանգից: Հենց այս տարածքում   Պենտիվան գյուղ է եղել, որը հետո վերանվանվել է Պանտավան:  Արաքսի այս ափն անցնելով՝ Պանտավանը դառնում է Բանդիվան:

Ներկայիս գյուղից մոտ 1-1.5 կմ արևմուտք գտնվում է Բանդիվան Ներքին լքված գյուղը՝ կիկլոպյան ամրոցիների շարքին դասվող՝  բոլոր կողմերից անառիկ. մի կողմում երկաթյա դարպաս, մյուսներն՝ ամրոցապատ: Տարածքն հատուկ պահպանման գոտի է՝ պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում ընդգրկված: Այստեղ կան մենհիրներ, դամբարաներ, ձիթհանքեր, 7  քարայր՝  ժողովրդի լեզվով ասած մաղարա:

© Sputnik / Armenuhi MkhoyanԲանդիվան
Բանդիվան - Sputnik Արմենիա
1/5
Բանդիվան
© Sputnik / Armenuhi MkhoyanԲանդիվանցի Վալերի Սարգսյանը
Բանդիվանցի Վալերի Սարգսյանը - Sputnik Արմենիա
2/5
Բանդիվանցի Վալերի Սարգսյանը
© Sputnik / Armenuhi MkhoyanԳերեզմանաքար. Բանդիվան
Գերեզմանաքար. Բանդիվան - Sputnik Արմենիա
3/5
Գերեզմանաքար. Բանդիվան
© Sputnik / Armenuhi MkhoyanՄենհիր.նախնադարյան համայնական դարաշրջանի պաշտամունքային հուշակոթող. Բանդիվան
Մենհիր.նախնադարյան համայնական դարաշրջանի պաշտամունքային հուշակոթող. Բանդիվան - Sputnik Արմենիա
4/5
Մենհիր.նախնադարյան համայնական դարաշրջանի պաշտամունքային հուշակոթող. Բանդիվան
© Sputnik / Armenuhi MkhoyanՄենհիր.նախնադարյան համայնական դարաշրջանի պաշտամունքային հուշակոթող. Բանդիվան
Մենհիր.նախնադարյան համայնական դարաշրջանի պաշտամունքային հուշակոթող. Բանդիվան - Sputnik Արմենիա
5/5
Մենհիր.նախնադարյան համայնական դարաշրջանի պաշտամունքային հուշակոթող. Բանդիվան
1/5
Բանդիվան
2/5
Բանդիվանցի Վալերի Սարգսյանը
3/5
Գերեզմանաքար. Բանդիվան
4/5
Մենհիր.նախնադարյան համայնական դարաշրջանի պաշտամունքային հուշակոթող. Բանդիվան
5/5
Մենհիր.նախնադարյան համայնական դարաշրջանի պաշտամունքային հուշակոթող. Բանդիվան

Հենց նույն տարածքում մեկ այլ հետաքրքիր երևույթ ևս կա՝ քար, որը կարելի է ժամանակակից բջջայինի նախահայրը համարել: Այն հատուկ արձագանք ունեցող քար է, որն, հավանաբար, օգտագործվել է բոլորին կանչելու կամ ինչ-որ բան զգուշացնելու համար: Գյուղացիները կատակով այդ քարը քարֆոն են կոչում ու համարում iPhone-ի նախապապը:

В Гюмри отмечали день города - Sputnik Արմենիա
«Երևանը, որ ծնվավ Գյումրին կոնյակ-բոնբոներկայով աչքալուսանքի գնաց». Գյումրին նշում է քաղաքի տոնը

Տարածքի ուղղաձիգ կանգնեցված հսկա քարի՝ մենհիրի վրա, որը  նախնադարյան համայնական դարաշրջանի պաշտամունքային հուշակոթող է՝ նվիրված նախնյաց հիշատակին, ավելի նաև խաչաքանդակ է հայտնվել: Բանդիվանցիներն ասում են՝ տարածքում եկեղեցի է եղել, և այդ քարը հենց այդ տարածքում է դրվել:  Բանդիվանցի Վալերի Սարգսյանը պատմում է՝ նույնիսկ մի անգամ համագյուղացիներով որոշել են մենհիրը տեղաշարժել՝  չի ստացվել,  ծանր է, ու քարն այդպես էլ՝ այդ դիրքով, մնացել է: Մոտակայքում կան նաև գերեզմաներ, որտեղ ամփոփված են եկեղեցու սպասավորների աճյունները, ավելին՝ գերեզմաններից մեկի գրությունն ու պատկերը փաստում է՝  այստեղ թաղվել են եկեղեցական բարձր կոչում ունեցողները:

Բարձր դիրքն է եղել պատճառը, որ գյուղի նախնիները փախել, հասել են այստեղ ու բնակություն հաստատել: Այստեղ անգամ ջուր չի բարձրացել, ջուրն ավելի ներքևից են բերել: Տարածքում տարիներ առաջ  գյուղաբնակները ոսկի են գտել՝  փոքր ձուլակտորներ: Ենթադրվում է, որ ջարդից փախած հայերն այստեղ իրենց հարստությունն են թաքցրել: «Ոսկի պեղելու պատրվակով մենք էլ ենք շատ եկել: Ճիշտ է՝ մեզ չի հաջողվել, բայց մեզանից առաջ գտնողներ եղել են»,-նշում է Վալերի Սարգսյանը:

Այս հատվածը, որը 6 հեկտար տարածք է զբաղեցնում, 1914-1915 թվականներն ունեցել է 1900  բնակիչ:  Խորհրդային տարիներին համայնքի բնակիչների թիվը կտրուկ ավելացել է:

Հենց այդ ժամանակահատվածում   բանդիվանցիները տեղափոխվում են վերին գոտի, որն ավելի հարմար էր բնակության համար՝ ներքևում թողնելով քարֆոնն  ու մենհիրը, ինչպես նաև ոսկի գտնելու շատերի անկատար երազանքը:

Լրահոս
0