ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի — Sputnik. Հանրապետության տարածքում հոկտեմբերի 15-ին հյուսիսային շրջաններում, 16-ին շրջանների զգալի մասում հատկապես կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ, այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Հոկտեմբերի 17-ից 19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին կլինի հարավարևմտյան՝ 3-8մ/վ արագության:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 16-ի ցերեկը և 17-ի գիշերը կնվազի 3-4 աստիճանով, 17-18-ին ցերեկը նույնքանով կբարձրանա:
Երևանում հոկտեմբերի 16-ին կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 15-ին, 17-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Այսօր` հոկտեմբերի 15-ին, մայրաքաղաքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կկազմի 21-23, գիշերային ժամերին` 6-8 աստիճան տաքություն։