ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի — Sputnik. Ֆրանսիայի առաջնության 9-րդ տուրում «Լիոնը» «Ստադ դե Լյումյեր» ստադիոնում հաղթեց «Մոնակոյին»` 3:2 հաշվով, տեղեկացնում է armsport.am-ը:
Խաղի 4 գոլերը խփվեցին առաջին խաղակեսում: Տանտերերի կազմում աչքի ընկան Մարիանոն և Նաբիլ Ֆեկիրը: Հյուրերի կազմում գոլ խփեցին Մարկուշ Լոպեշը և Ադամա Տրաորեն:
Հաղթական գոլը երկրորդ խաղակեսի ավելացված ժամանակի 4-րդ րոպեին տուգանային հարվածով խփեց Նաբիլ Ֆեկիրը:
Այս խաղից հետո «Մոնակոն» 19 միավորով զբաղեցրեց մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը: «Լիոնը» 16 միավորով 3-րդ տեղում է: