00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իրանին ուղղված հարվածը կազդի Հայաստանի վրա. ԱՄՆ-ի «ճուռակները» կառչել են Թեհրանից

© AFP 2024 / MANDEL NGANРекс Тиллерсон
Рекс Тиллерсон - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Իրանի սահմանն իր ամբողջ երկայնքով անհանգիստ է: Իրանին մեջքից կարող են հարվածել բոլորը, բայց ոչ Հայաստանը, կարծում է ԵԱՏՄ-ի ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Լեպեխինը:

Վլադիմիր Լեպեխին, ԵԱՏՄ ինստիտուտի տնօրեն. հատուկ Sputnik Արմենիայի համար

Աշխարհի վերաբաժանումն ու վերաձևումը չի կարող չանդրադառնալ Հայաստանի վրա: Իրականում, եթե ժամանակակից աշխարհի հիմնական «թեժ» կետը Մերձավոր Արևելքում է (այստեղ են այսօր ընթանում առնվազն երկու կործանիչ պատերազմները, և այստեղ է գտնվում միջազգային ահաբեկչության բազան), այսինքն այն տարածաշրջանում, որն ուղղակիորեն կից է Անդրկովկասին, ապա Հայաստանը չի կարող ներքաշված չլինել այդ նույն վերաձևմանը:

Женщина проходит мимо бывшего здания посольства США в Иране, на стене которого нарисован револьвер цветами американского флага - Sputnik Արմենիա
Հայաստանի համար վտանգը մեծ է, եթե Արևմուտքի թիրախում Իրանն է

Հյուսիսային Իրաքում անցկացված քրդական հանրաքվեից հետո տարածաշրջանային նոր լարվածության միջուկը տեղափոխվեց Էրբիլի և Քիրքուքի միջև ընկած տարածքներ, ավելի կոնկրետ` Իրանի և Թուրքիայի միջև, իսկ այս երկու երկրներին իսկապես լրջորեն է մտահոգում Քրդստանի ստեղծման և ճանաչման հարցը: Միևնույն ժամանակ, «համաշխարհային հեգեմոնի» (ԱՄՆ) համար քիչ են փոքր քաոսը և դաժան քաղաքացիական պատերազմները Սիրիայում, Եմենում, Լիբիայում և Հյուսիսային Իրաքում. ամերիկյան քաղաքական գործիչները իրենց հերթական զոհի դերում տեսնում են Իրանին:

Իրանում քաղաքական իրավիճակի ապակայունացումը կնշանակի, որ զինված դիմակայությունները (ոչ միայն շիաների ու սունիների կամ ավանդական իսլամի մի քանի արմատական իսլամիստական խմբավորումների) դուրս կգան Մերձավոր Արևելքի տարածաշրջանից և կշոշափեն ամբողջ Եվրասիան: Գուցե դա է պատճառը, որ ամերիկյան քաղաքական գործիչներն այդպես համառորեն Թեհրանը համեմատում են Կարթագենի հետ: Եվ պատահական չէ, որ ռուս փորձագետներից շատերը համարում են, որ Պետական դեպարտամենտը քրդական հարցը թեժացնում է, որովհետև ԱՄՆ-ն և Իսրայելը ձգտում են քրդերի միջոցով առավելագույն խնդիրներ ստեղծել Իրանի ղեկավարության համար:

Ինչ էլ որ լինի, Իրանը Հայաստանի գործընկեր երկիրն է: Այն երկիրը, որի հետ Հայաստանի Հանրապետության հարաբերությունները զարգանում ու ամրապնդվում են և ունեն լավ հեռանկարներ: Հետևաբար, եթե Իրանը ներգրավված լինի որևէ ռազմական հակամարտության մեջ, ապա այդ հակամարտությունն ինչ-որ կերպ կազդի նաև Հայաստանի վրա:

Արման Վանեսքեհյանի վերջին հոդվածներից մեկում նա արդարացիորեն մատնանշում է այն փաստը, որ «որքան էլ իրանցիները պատրաստվեն, որքան էլ փորձեն փակել Հյուսիսային Իրանի հետ սահմանի բոլոր ելքերն ու մուտքերը, միևնույնն է, կարելի է համոզված լինել` Իրանում շուտով լուրջ ապստամբություն է սկսվելու և անջատողական շարժման պոռթկում է լինելու»։

Խնդիրն այն է, որ տարածաշրջանում իրավիճակը շատ ավելի բարդ է, քան թվում է: Իսկ ամերիկյան «ճուռակները», լրջորեն զբաղվելով Իրանով, կհարվածեն ոչ թե մեկ, այլ առավելագույն քանակի կետերով: Բավական է հիշել Թուրքիայում իրականացված հեղաշրջման և Երևանում 2016թ. հուլիսին ՊՊԾ գնդի վրա զինված հարձակման փորձերը, որոնց «պատահականորեն» նախորդել էին դրսից հստակ հրահրված ապրիլյան սադրանքները ղարաբաղյան հակամարտության գոտում: Եվ անձամբ ես կասկած չունեմ, որ Իրանին նշանառության տակ առնելով` արևմտյան «դեմոկրատիզատորներն» այդ երկրի դեմ իրենց բարդ խաղում որոշակի դեր կտան նաև Հայաստանին:

Հայաստանը համարվում է Իրանի թիկունքը, որտեղից չպետք է անհանգստություն կամ սադրանք լինի:

Իրանի սահմանն իր ամբողջ երկայնքով (Թուրքիայի, Իրաքի, Ադրբեջանի, Թուրքմենստանի, Աֆղանստանի և Պակիստանի կողմերից) անհանգիստ է: Գործնականում յուրաքանչյուր հարևան երկրից Իրանը կարող է թշնամական կամ երկիմաստ գործողություններ սպասել: Բոլորից, բայց ոչ Հայաստանից: Իրանին սահմանակից մի շարք երկրների սահմաններում ցանկացած պահի կարող են ակտիվանալ ցանկացած արմատական իսլամիստական կամ ազգայնական ուժեր, և այդ կոնկրետ պահին միայն Հայաստանն է երաշխավորում երկկողմ համաձայնագրերի իրականացման հուսալիությունը և սահմանին սադրանքների բացակայությունը: Իսկ որտեղ Հայաստանն է, այնտեղ էլ անտեսանելիորեն զգացվում է այնպիսի բանակցային և հուսալի երկրի առկայությունը, ինչպիսին Ռուսաստանն է:

Карикатура. США могут причислить КСИР к террористическим организациям - Sputnik Արմենիա
Որտե՞ղ է ԱՄՆ–ն փնտրում ահաբեկիչներին. իհարկե, Իրանում

Այս բոլոր հանգամանքները, անշուշտ, հասկանում են Իրանի թշնամիները, ուստի նրանց հակաիրանական և տարածաշրջանային ցանկացած այլ քաղաքականությունը, որն առաջնորդվում է «բաժանիր և նվաճիր» սկզբունքով, անխուսափելիորեն կուղղվի (կամ արդեն ուղղված է) Հայաստանի դեմ: Անձամբ ես կասկած չունեմ, որ այսօր Հայաստանում Արևմուտքի կողմից վերահսկվող տարբեր ՀԿ-ները պատրաստվում են Իրանի դեմ արշավների սկիզբ դնել:

Հասկանալի է, որ տարածաշրջանում ոչ մի երկիր, այդ թվում `Հայաստանը, չի կարող դիմակայել «համաշխարհային հեգեմոնի» մտադրություններին, սակայն ՀՀ-ն ակնհայտորեն պետք է պատրաստ լինի տարածաշրջանի իրավիճակի փոփոխության հնարավորությանը:

Այսօր վտանգված է արևմտյան քաղաքակրթության ճակատագիրը, որը գտնվում է խոր և երկարատեւ համակարգային ճգնաժամի մեջ և որից փորձում է դուրս գալ հենց նույն ձևով, ինչպես դուրս եկավ արևմտյան առաջատար տերությունների հրահրած Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներից: Հետևաբար, աշխարհի և Մերձավոր Արևելքի լարվածությունը, չնայած Ռուսաստանի մեծաթիվ և մասամբ Իրանի ջանքերին, առաջիկա տարիներին միայն կաճի: Եվ այս իրավիճակում ի՞նչ կարող է անել Հայաստանը:

Կարծում եմ, որ Հայաստանը, լինելով ՀԱՊԿ-ի անդամ պետություններից մեկը և գտնվելով Ռուսաստանի և Իրանի միջև եղած տարածքում, կարող է և պետք է դառնա նշված երկրների միջև ռազմաքաղաքական (ռազմավարական) երկխոսության մոդերատորը, և այդ երկխոսությանը պետք է մասնակցի նաև Չինաստանը։

Չինաստանը, որը կարևորում է «Մեկ գոտի` մեկ ճանապարհ» լայնածավալ նախագիծը և հետևում է տարածաշրջանին, արդեն անտեսանելիորեն ներկա է Մերձավոր Արևելքի և Անդրկովկասի այն երկրներում, որոնք կարող են կարևոր դեր խաղալ նրա համար միջսահմանային տարանցում կազմակերպելու գործում:

Չինաստանը նույնպես ակտիվ է Հայաստանի հետ ուժեղ և բարեկամական տնտեսական և այլ հարաբերություններ կառուցելու գործում, ինչը, իհարկե, պետք է օգտագործել: Կարծում եմ, որ հենց Երևանը կարող է դառնալ այն հանգույցը, որը կապահովի Ռուսաստանի (ԵԱՏՄ), Չինաստանի և Իրանի մերձավորարևելյան աշխարհաքաղաքական շահերի միացումը:

Ակնհայտ է, որ նշված եվրասիական գերտերությունների երկխոսությունը կնպաստի ոչ միայն տարածաշրջանում տիրող իրավիճակի կայունացմանը և սոցիալ-տնտեսական զարգացմանը, այլև Հայաստանի անվտանգության ամրապնդմանը:

Ինչի՞ց սկսել այս միացումը: Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի խորհրդարանականների միջև անմիջական շփումներից ՀՀ Ազգային ժողովի հարթակներում: Հատկապես, որ արդեն վեց ամիս է` Հայաստանը խորհրդարանական հանրապետություն է: Խաղաքարտերը Հայաստանի ձեռքում են:

Լրահոս
0