ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի — Sputnik. Reddit կայքի հիմնադիր Ալեքսիս Օհանյանի կինը` հայտնի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը, ժամանակի մեծ մասն այժմ անցկացնում է ոչ թե խաղադաշտում, այլ տանը, դստեր` Ալեքսիս Օլիմպիայի հետ։
Նա մի տեսանյութ է հրապարակել, որում խոսում է դստեր հետ ու համբուրում նրան, իսկ 6 շաբաթական փոքրիկն իր հերթին փորձում է համբուրել մորը։
2017 թվականի ապրիլի 19-ին հայտնի դարձավ, որ Սերենան երեխայի է սպասում։ Փոքրիկը ծնվեց սեպտեմբերի 2-ին։
Հարցազրույցներից մեկում Սերենան խոստովանել է, որ ծննդաբերությունը բարդ է եղել։