ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. Sputnik միջազգային լրատվական գործակալությունը և ռադիոկայանը մանրամասն կլուսաբանեն հոկտեմբերի 14-ից 22-ը Սոչիում անցկացվող XIX համաշխարհային երիտասարդական և ուսանողական փառատոնը:
Գործակալությունը միջոցառման միջազգային տեղեկատվական գործընկերն է: Sputnik-ի շնորհանդեսային ցուցանակին ներկայացված կլինեն նորություններ փառատոնի, Ռուսաստանի և աշխարհի մասին, ինչպես նաև կներկայացվի լրատվական գործակալության գործունեությունը:
Շաբաթվա ընթացքում Sputnik- ի ցուցանակին կգործի ռադիոստուդիա, որի եթերում ելույթ կունենան քաղաքական գործիչներ, արվեստագետներ, համաշխարհային ճանաչում ունեցող մարզիկներ, ինչպես նաև երիտասարդներ, ովքեր ունեն իրենց տեսակետը գլոբալ խնդիրների նկատմամբ: Ժամանակակից երիտասարդ սերնդի առջև դրված խնդիրները կարող են քննարկվել պետական պաշտոնյաների, տնտեսության, գիտության և մշակույթի ոլորտի մասնագետների հետ:
Փառատոնի նորությունները, ինչպես նաև օրվա հիմնական միջազգային միջոցառումները կարելի է դիտել Sputnik-ի հատուկ «վիդեո պատի» վրա, որը գործարկվելու է on-line ռեժիմով փառատոնի բոլոր օրերին: Տեղեկատվական բովանդակությունը կձևավորեն աշխարհի տարբեր մասերում տեղակայված Sputnik- ի 15-ից ավելի միջազգային խմբագրությունները:
Հոկտեմբերի 14-ից 22-ը Սոչիում կանցկացվի XIX համաշխարհային պատանեկան և ուսանողական փառատոնը, որը կհավաքի տարբեր մասնագիտությամբ 18-ից 35 տարեկան 20 000 երիտասարդների ավելի քան 180 երկրից: Միջոցառման կազմակերպմանը կօգնեն կամավորական խմբերը: #ԱշխարհիԿամավորներ հեշթեգի տակ հավաքվել է 18 տարեկանից բարձր 5000 մարդ Ռուսաստանից և այլ երկրներից:
Sputnik (sputniknews.com) –ը տասնյակ երկրներում գործող միջազգային լրատվական և ռադիո գործակալություն է` մուլտիմեդիոն հանգույցներով: Sputnik- ը ներառում է ավելի քան 30 լեզուներով կայքեր (ներառյալ` անգլերեն, արաբերեն, իսպաներեն, իտալերեն, չինարեն, լեհերեն, պորտուգալերեն, սերբերեն, թուրքերեն, ֆրանսերեն և հինդի), անալոգային և թվային ռադիոհեռարձակում (աշխարհի ավելի քան 80 քաղաքներում), շարժական հավելվածներ և էջեր սոցիալական ցանցերում: