00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչո՞ւ է ռուսերենի իմացության մակարդակը հասել ցածր մակարդակի. մեղավորը փո՞ղն է

© Sputnik / Любовь Чиликова / Անցնել մեդիապահոցПроверка грамотности
Проверка грамотности - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանում ռուսաց լեզվի իմացության ցածր մակարդակը պայմանավորված է մի շարք գործոններով: Աշխատանքի ընդունման համար, բացի հայերենից, կարևորում են անգլերենի իմացությունը:

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Հայաստանում ռուսերեն սովորողների թիվը նվազել է, քանի որ տնտեսապես շահութաբեր չէ, Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի Երևանի մասնաճյուղի ուսումնական գծով գործադիր տնօրենի տեղակալ Ժան Բաղյանը:

«Հատկապես դպրոցականների շրջանում ռուսաց լեզվի իմացության ցածր մակարդակը հիմնականում պայմանավորված է տնտեսական բաղադրիչով: Բարձր աշխատավարձով վարձատրվող աշխատանքի ընդունվելու համար ռուսերենի իմացությունը պարտադիր չէ», — ասաց Բաղյանը:

Սակայն այդ հարցն աստիճանաբար լուծվում է: ԵԱՏՄ անդամակցությունից հետո բիզնեսի ոլորտի ավելի ու ավելի շատ ներկայացուցիչներ են շահագրգռված, որ ռուսական կապիտալով ընկերություններ բացեն Հայաստանում: Ըստ Բաղյանի, այդ հանգամանքը կբարձրացնի ռուսերենի իմացության մակարդակը Հայաստանում:

Ավելի վաղ այս թեմային անդրադարձել էր նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը և նշել, որ ռուսերենը ՀՀ-ում պետք է գրավի իր արժանի տեղը մյուս օտար լեզուների կողքին։

«Դպրոցներում երկրորդ դասարանից ռուսաց լեզու են անցնում, որովհետև այն ԱՊՀ երկրներում և ԵԱՏՄ համագործակցության աշխատանքային լեզուն է։ Գիտական և ռազմաարդյունաբերական համալիրի գիտական դաշտի մեծ մասը ռուսաց լեզվով է», — ասել էր Մկրտչյանը:

Բաղյանն իր հերթին ռուսաց լեզվի իմացության ցածր մակարդակը կապում է Խորհրդային Միության փլուզման հետ:

Заседание Правительства РА. Левон Мкртчян - Sputnik Արմենիա
Լևոն Մկրտչյան. «Ռուսերենի շուրջ աղմուկը քաղաքականացված է»

Հայաստանում ռուսաց լեզվի բարելավման առաքելությունն իրականացնում են այն բուհերը, որտեղ ուսուցումն իրականացվում է ռուսերեն լեզվով: Այդ նպատակով Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի մասնաճյուղի և Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի բազաների հիման վրա բացվել են ռուսալեզու դպրոցներ:

«Միևնույն ժամանակ մենք աշխատում ենք բարելավել ռուսերենի իմացության մակարդակը հայկական դպրոցներում: Մենք սկսեցինք այն դպրոցներից, որտեղ դասավանդվում է ռուսերենը, որտեղ կան ռուսերենի խորացված ուսուցմամբ ավագ դասարաններ », — ասաց Բաղյանը:

Պարբերաբար անցկացվում են ռուսերենի ուսուցիչների որակավորման դասընթացներ:

Հայաստանի կրթության և գիտության նախարարությունը մշակել և այս տարվա սեպտեմբերին հանրային քննարկման է ներկայացրել դպրոցներում ռուսաց լեզվի իմացության մակարդակի բարձրացման հայեցակարգի նախագիծը: Փաստաթղթի տեքստում նշված է, որ հայեցակարգի տեքստում էլ հստակ նշված է` Հայաստանի Հանրապետության կրթական համակարգում անհրաժեշտ է կատարել բարեփոխումներ, որոնք քաղաքացիներին հնարավորություն կտան տիրապետելու մի քանի օտար լեզուների, ինչպիսիք են ռուսերենը, մեկ կամ մի քանի եվրոպական (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն և այլն) և արևելյան (արաբերեն, պարսկերեն, չինարեն և այլն) լեզուներ:

Լրահոս
0