00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լևոն Մկրտչյան. «Ռուսերենի շուրջ աղմուկը քաղաքականացված է»

© Sputnik / Asatur YesayantsЗаседание Правительства РА. Левон Мкртчян
Заседание Правительства РА. Левон Мкртчян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի պետական լեզուն հայերենն է, ու ոչինչ չի փոխվի, քանի որ մեր երկիրն ինքնիշխան է։ Իսկ ռուսերենի շուրջ աղմուկը քաղաքականացված է, լրագրողներին ասաց կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը։

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի — Sputnik. Այսօրվա պայմաններում Հայաստանին պետք է ռուսերենը, այսօր լրագրողներին ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը։

Армен Ашотян - Sputnik Արմենիա
Աշոտյան. «Ռուսերենը հզոր լեզու է, բայց Հայաստանում պետական լեզվի կարգավիճակ չի ստանա

Նա նշեց, որ դպրոցներում 2-րդ դասարանից պարտադիր անցնում են ռուսաց լեզու, որովհետև այն ԱՊՀ երկրներում և եվրասիական տնտեսական համագործակցության աշխատանքային լեզու է։ Գիտական և ռազմարդյուանբերական համալիրի գիտական դաշտի մեծ մասը ռուսաց լեզվով է։

Ավելի վաղ Հայաստանի կրթության և գիտության նախարարությունը մշակել ու հանրությանն է ներկայացրել հայկական դպրոցում ռուսերենի իմացության մակարդակի բարձրացման նախագծի հայեցակարգը։ Ինչպես նշվում է փաստաթղթի տեքստում` Հայաստանի Հանրապետության կրթական համակարգում անհրաժեշտ է կատարել բարեփոխումներ, որոնք քաղաքացիներին հնարավորություն կտան տիրապետելու մի քանի օտար լեզուների, ինչպիսիք են ռուսերենը, մեկ կամ մի քանի եվրոպական (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն և այլն) և արևելյան (արաբերեն, պարսկերեն, չինարեն և այլն) լեզուներ:

Ինչպես նշեց նախարարը,հայ դպրոցականները պետք է իրենց իսկ բարօրության համար առնվազն ռուսերեն ու անգլերեն պետք է սովորեն։

«Հիմնական նպատակը օտար լեզուների, այդ թվում ռուսերենի, իմացության մակարդակի բարձրացումն է։ Իսկ ռուսերենի շուրջ աղմուկը քաղաքականացված է։ Նոր հայեցակարգի համաձայն` ռուսերենը օտար լեզվի կարգավիճակ ունի։ Ընդ որում` մեր դիմորդները բուհ ընդունվելիս կարող են հանձնել անգլերենի, ֆրանսերենի, գերմաներենի, իսպաներենի, իտալերենի քննություն, իսկ ռուսերեն քննություն կարող են չհանձնել։ Ի՞նչ կարգավիճակ ունի ռուսաց լեզուն», — հարցրեց Մկրտչյանը։

Նախարարը նշեց, որ անգլերենի, գերմաներենի ու ռուսերենի զարգացման նպատակով համագործակցություն է սկսվել Գյոթեի անվան ինստիտուտի, Հայաստանում Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի, նաև անգլերենի մասնագետների հետ։

Մկրտչյանը պատասխանեց նաև հարցին, թե Կարեն Կարապետյանն այդ հայեցակարգի վերաբերյալ հանձնարարակա՞ն է տվել։ Նախարարի խոսքով` վարչապետը միայն հանձնարարել է Հայաստանում օտար լեզուների իմացության մակարդակը բարձրացնել, իսկ ռուսերենի դասավանդման հայեցակարգ մշակելը Մկրտչյանի առաջարկությունն է եղել։

«Մենք պետք է աշխատենք դպրոցում օտար լեզուների խորացված ուսումնասիրության ուղղությամբ։ Ուսուցիչները վերապատրաստում անցնելու հնարավորություն կստանան, մենք 1200 ուսուցչի վերապատրաստման խնդիր ունենք», — ասաց Մկրտչյանը։

Մկրտչյանը նշեց, որ ինքը միշտ դեմ է եղել օտարալեզու դպրոցների գաղափարին, որովհետև այլ լեզուներ կարելի է սովորել` ստանալով հայկական կրթություն։

Նախարարը ևս մեկ անգամ հորդորեց չքաղաքականացնել ռուսաց լեզվի խորացված ուսուցումը։

Լրահոս
0