ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի — Sputnik. Հոկտեմբերի 12-ին, ժամը 20:04-ին ԱԻՆ-ը տեղեկություն է ստացել, որ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի հանդամասերում հովիվ է կորել:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ կորել է Ճամբարակ քաղաքի բնակիչ՝ 1988 թ. ծնված Խ. Կ.-ը, որը անասունների հետ դաշտից չի վերադարձել:
Որոնողական աշխատանքներին մասնակցել է 25 փրկարար, 9 ոստիկան և Ճամբարակ քաղաքի բնակիչներ:
Ժամը 01:30-ին մթության և մառախուղի պատճառով որոնողական աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են: