ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի — Sputnik. Արծրուն Հովհաննիսյանն առայժմ մեկ րոպե է տեսել նորածին դստերը։ ՊՆ մամուլի քարտուղարն այս մասին գրառում է կատարել Ֆեյսբուքում։
«Շնորհավորում եմ այսօր ծնված բոլոր նոր բալիկների ծնողներին։ Բարի գալուստ նաև Վանուհի Արծրունու Հովհաննիսյանին, իմ 4.1 կգ հրաշքին, որին դեռ մի րոպե եմ տեսել»,- գրել է Հովհաննիսյանն իր էջում։
Նա խաղաղ ու բարի առավոտ է մաղթել Հայոց աշխարհին։
«Խաղաղ թող լինի, խաղաղություն է բերում զինվորը Հայոց։ Խաղաղ, որ մեծանան Հայոց բալիկներն ու ծնվեն նորերը»,- նշել է Հովհաննիսյանը։
Ֆեյսբուքյան օտատերերը շտապել են շնորհավորել նրան ու բարեմաղթանքներ հղել։ Sputnik Արմենիայի անձնակազմը միանում է շնորհավորանքներին։