ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը նախատեսված է հոկտեմբերի 16-ին Ժնևում։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ ս.թ. հոկտեմբերի 16-ին Շվեյցարիայի Համադաշնությունում՝ Ժնևում, հանդիպում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև։
Ինչպես երեկ տեղեկացրել էինք ՀՀԿ ԳՄ նիստից հետո ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը լրագրողներին ասել էր, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հաջորդ շաբաթ Ժնևում կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։