ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. Մեծ Բրիտանիայի քաղաքացի Սալի Ջոնսը, որն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հայտնի հավաքագրող է, սպանվել է Սիրիայում։ Այս մասին հայտնում են համաշխարհային լրատվամիջոցները։
Նշվում է նաև, որ սպանվել է նախկին ռոք–աստղի 12 տարեկան որդին։
Times–ի տվյալով` «Սպիտակ այրին» սպանվել է ամերիկյան անօդաչուի հարվածից։ Զինվորականների տվյալով` Ջոնսը փորձել է փախչել գրավված քաղաքից։
Exclusive: 'The sooner they blow her up the better' says jihadi bride Sally Jones' step-dad https://t.co/FFkBIYbj9q pic.twitter.com/Pv2mSnaEWO
— The Sun (@TheSun) 5 сентября 2016 г.
«Ենթադրությունն այն մասին, որ Սալի Ջոնսն ու որդին մահացել են, ամենայն հավանականությամբ, ճիշտ է»,– գրում է թերթը։
Ավելի վաղ համացանցում մի տեսանյութ էր հրապարակվել, որում Սալիի որդին` Ջո Դիքսոնը, մահապատժի էր մասնակցում
Ջոնսը, որը նախքան այդ ոչ մի ռազմական պատրաստություն չէր անցել, ԻՊ–ին էր միացել 2013 թվականին Սիրիա այցելելուց հետո։ Նա արեւմտյան երկրներից աղջիկներ էր հավաքագրում ԻՊ շարքերը համալրելու համար։