ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի — Sputnik. Մոսկվայում ձեռներեց Արսեն Փափազյանի սպանության մեջ կասկածվող անձը փախուստի է դիմել և, ամենայն հավանականությամբ, թաքնվում է Հայաստանում, հայտնում է РЕН ТВ–ն` հղում անելով Մոսկվայի իրավապահ մարմինների աղբյուրներին։
Աղբյուրի համաձայն` տղամարդը կեղծ անձնագիր է օգտագործել և հեռացել Ուզբեկստանի քաղաքացու անվան տակ։ Հայտնում են նաև, որ ենթադրյալ մարդասպանը կարող է հանցագործության պատվիրատուի ազգակիցը լինել։
Պարզվել է նաև սպանության շարժառիթը։
Հիշեցնենք, որ 45-ամյա գործարարը սպանվել է Մոսկվայի իր տան մերձակայքում հոկտեմբերի 5-ին, նրա ուղղությամբ չորս կրակոց է արձակվել։
Փափազյանը գրանցված է եղել Օդեսայում, գլխավորել է «АСП-Трансстрой» ընկերությունը, որը Խարկովում զբաղվում էր ավտոճանապարհների, կամուրջների, ուղեկամուրջների վերանորոգմամբ։
Փափազյանը նաև Վորոնեժի շրջանի հանրային պալատի Ազգային քաղաքականության կոմիտեի նախագահն էր, ինչպես նաև «Անի» հայկական մշակութա–քրիստոնեական ՀԿ–ի ղեկավարը։