ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի — Sputnik. Երեկ՝ Ժամը 22:50-ի սահմաններում, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Այս մասին տեղեկացնում է Shamsyan.com–ը։
Երևանի բնակիչ, 30-ամյա Լևոն Լազարյանը իր վարած Mercedes մակնիշի 10 QQ 210 համարանիշի ավտոմեքենայով Կոմիտասի պողոտայում՝ «Կոմիտաս» շուկայի դիմաց, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին:
Միջադեպից հետո վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել Թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ, սակայն, վրաերթի ենթարկված տղամարդը գիտակցության չգալով՝ մահացել է: