ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի — Sputnik. ԿԽՄԿ–ի ներկայացուցիչները Հայաստանում «Փոխգործակցություն-2017» զորավարժությունների շրջանակներում կմասնակցեն պրակտիկ գործողություններին, Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում ասաց ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ, գեներալ–գնդապետ Անատոլի Սիդորովը։
Նրա խոսքով` զորավարժություններն ակտիվ փուլում են գտնվում։ Դրանց առանձնահատկությունն այն է, որ միջոցառումների ամբողջ համալիրն իրականացվում է մեկ սցենարի համաձայն։
«Որպես հիմք է ծառայում Հավաքական անվտանգության դերը Կովկասի տարածաշրջանում դեպքերի հավանական զարգացման դեպքում», – ասաց Սիդորովը։
Նրա խոսքով` «Մարտական եղբայրություն» զորավարժությունները նախատեսում են միջոցառումների համալիր ընթացք` սկզբնակետից մինչև կարգավորում։ Հայաստանի տարածքում զորավարժությունները երկրորդ անգամ են անցկացվում։ Առաջին անգամ դրանք տեղի են ունեցել 2012 թվականին, շատ բաներ այս ընթացքում փոխվել են, ինչը հաշվի է առնվել ներկայիս զորավարժությունների կազմակերպման ժամանակ։
Զորավարժություններին ՀԱՊԿ բոլոր երկրներից ներգրավված է 2.5 հազար զինծառայող, 500 միավոր զենք ու ռազմական տեխնիկա և 25 թռչող սարք:
Մեծ աշխատանք է տարվում օպերատիվ, ֆինանսական, բժշկական և այլ խնդիրների ուսումնասիրման համար։
«Ամենադժվար հարցը կառավարման կազմակերպումն է», – նշեց Սիդորովը։
Նրա խոսքով` Հավաքական ուժերի զորքերի կառավարման նոր սխեման առաջին անգամ սկսեց աշխատել հենց ներկայիս զորավարժությունների ընթացքում։
Ընդ որում` որպես հիմք էր ծառայում պայմանական հակառակորդը։
«Կարմիր խաչի ներկայացուցիչները գործելու են հակառակորդի կրակի տակ պայմանականորեն հայտնված հակառակորդի բնակավայրում։ Որևէ անհամաձայնություն կամ թյուրըմբռնում նրանց հետ չկա», – ասաց Սիդորովը։
Թերություններ, նրա խոսքով, իհարկե կան։ Դրա հետ մեկտեղ նշվում է սպաների, զորքի պատրաստվածության բավականին բարձր պրոֆեսիոնալ մակարդակը։
Հոկտեմբերի 9-ից 13-ն անցկացվող զորավարժությունը «Մարտական եղբայրություն-2017» օպերատիվ-ռազմավարական զորավարժության շրջանակում ռազմական հակամարտության հանգուցալուծման փուլի եզրափակիչ միջոցառումն է` «Որոնում-2017» մարտավարամասնագիտական զորավարժությունից և ՀԱՊԿ Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի հրամանատարության շտաբային մարզումներից հետո: Զորավարժությունները կավարտվեց հոկտեմբերի 13-ին «Բաղրամյան» զորավարժարանում։
«Փոխգործակցություն-2017-ն» անցկացվում է հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արագ արձագանքման համատեղ ուժերի (ՀՌԿԿ) «Մարտական եղբայրություն —2017» գործառնական-ռազմավարական զորավարժության միասնական հայեցակարգի շրջանակներում: