00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀԱՊԿ–ը հետ է շպրտել Հայաստանի վրա 1,5 հազար «հրոսակախմբի» հարձակումը

© Sputnik / Сергей Кузнецов / Անցնել մեդիապահոցУчения КСОР ОДКБ "Взаимодействие - 2014" в Казахстане
Учения КСОР ОДКБ Взаимодействие - 2014 в Казахстане - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի «Ալագյազ» զորավարժարանում անցկացվեց «Փոխգործակցություն —2017» հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արագ արձագանքման համատեղ ուժերի (ՀՌԿԿ) զորավարժությունների հերթական փուլը։

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի — Sputnik. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արագ արձագանքման համատեղ ուժերը (ՀՌԿԿ) Հայաստանի «Ալագյազ» զորավարժարանում «Փոխգործակցություն —2017» միջազգային մարտավարական զորավարժությունների մտահղացման համաձայն հետ մղեցին Հայաստանի վրա 1,5 հազար «հրոսակախմբի» հարձակումը։

Ինչպես նշեց ՀՌՕ զորահրամանատար գեներալ–գնդապետ Ալեքսանդր Դվորնիկովը, «Ալագյազ» և «Բաղրամյան» զորավարժարաններում անցկացվող «Փոխգործակցություն —2017» զորավարժությունները ՀԱՊԿ–ի «Մարտական եղբայրություն-2017» զորավարժությունների փուլերից մեկն է։

«Մենք ականատես դարձանք ՀԱՊԿ անդամ–պետության ինքնիշխանության պաշտպանության հարցում բոլոր ստորաբաժանումների սերտ գործակցությանը։ Պայքարն ընթանում էր լեռնային պայմաններում` ապօրինի զինված խմբավորումների դեմ»,– ասել է Դվորնիկովը։

Նրա խոսքով` ՀԱՊԿ երկրների ԶՈՒ–երն առանձին-առանձին պատրաստ են խնդիրների կատարմանը, իսկ ահա «Փոխգործակցությունը» նման զորավարժությունների վրա է մշակվում։

Դվորնիկովը նշել է, որ Հայաստանի զորավարժարաններում ևս երկու օր կընթանան զորավարժությունները։

Учения ОДКБ Взаимодействие в Армении - Sputnik Արմենիա
ՀԱՊԿ զորավարժությունները Հայաստանում. մոտ 2 հազար զինվորական և ավելի քան 400 զինտեխնիկա

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ Տիրան Խաչատրյանն, իր հերթին, նշեց, որ զորավարժությունների ընթացքում դրված բոլոր խնդիրները լուծվել են։

«Դեռևս վերջնական արդյունք չկա։ Արդյունքները կամփոփվեն կրակային խոցումից հետո, սակայն մարտավարական խնդիրներն և գործողություններն, ընդհանուր առմամբ, կարելի է գնահատել  լավ»,– ասել է Խաչատրյանը։

Զորավարժություններում պայմանական ապօրինի զինված խմբավորումների արգելափակման և ոչնչացման համար ներգրավվել էին ռուսական ռազմակայանի գումարտակի մարտավարական խումբը, Հայաստանի ՌՕՈՒ բանակային և գրոհային ավիացիայի, ռուսական ավիակայանի կործանիչները, ինչպես նաև համատեղ մանևրումների անդամ-պետությունների հատուկ ստորաբաժանումներ Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղըզստանից, Ռուսաստանից և Տաջիկստանից։

«Փոխգործակցություն —2017-ն» անցկացվում է հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արագ արձագանքման համատեղ ուժերի (ՀՌԿԿ) «Մարտական եղբայրություն —2017» գործառնական-ռազմավարական զորավարժության միասնական հայեցակարգի շրջանակներում:

Լրահոս
0