00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վաղարշակ Հարությունյանը ԵԱՏՄ և ՀԱՊԿ ընդդիմախոսներին խորհուրդ է տալիս կարդալ

© Sputnik / Asatur YesayantsXI заседание клуба "Валдай". Вагаршак Арутюнян
XI заседание клуба Валдай. Вагаршак Арутюнян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Թուրքիայի կամ Ադրբեջանի հնարավոր ագրեսիային կարձագանքեն ոչ միայն Հայաստանում տեղակայված ռուսական ռազմական ուժերը, այլև հակաօդային, ռազմածովային և նույնիսկ տիեզերական ուժերը։ ՀՀ և ՌԴ ռազմական համագործակցության որոշ փակագծեր է բացել պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը` ընդդիմախոսներին խորհուրդ տալով կարդալ պայմանագրերը։

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ-ն բուռն քննարկումներից հետո վավերացրեց ՀՀ և ՌԴ միացյալ ռազմական խմբավորում ստեղծելու մասին համաձայնագիրը։ Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը համաձայնագրի ընդդիմախոսներին խորհուրդ է տալիս քննադատելուց առաջ ծանոթանալ երկու երկրների միջև ավելի վաղ ձևավորված այլ իրավական հիմքերին։ Նա մասնավորապես նշում է Հայաստանի տարածքում ռուսական ռազմական բազայի տեղակայման և ՀԱՊԿ պայմանագրերը։

«Հիմա նայենք բազայի պայմանագրի հիմնական կետը, որում նշված է, թե ինչի համար է այդ բազան ստեղծվել, ինչպես նաև ՀԱՊԿ պայմանագիրը։ Հստակ գրված է` ագրեսիայի դեպքում կանխել այն։ Սա մի խնդիրն է, մյուսը` մենք ունենալով այսպիսի պայմանագրեր և լինելով նման կազմակերպությունների անդամ` ուժեղացրել ենք մեր ազգային բանակը»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Հարությունյանը։

Իսկ հնարավոր ագրեսիայի կանխման համար, նրա խոսքով, պետք է ստեղծվեն այդ նպատակին ծառայող տարբեր զորամիավորումներ։

«Հիմա հարց է առաջանում` Թուրքիայի կամ Ադրբեջանի հնարավոր ագրեսիայի դեպքում ինչպե՞ս են գործելու հայկական և ռուսական բանակները։ Ագրեսիայի դեպքում մասնակցելու են ոչ միայն այստեղ տեղակայված ռուսական ռազմաբազայի ուժերը, այլև, օրինակ կովկասյան այլ քաղաքներում` Ռոստովում, Բուդյոնովսկում տեղակայված ռազմաօդային ուժերը։ Թուրքիայի դեպքում կգործի նաև սևծովյան նավատորմը, Ադրբեջանի դեպքում` Կասպյանը։ Մենք կօգտվենք ՌԴ ամբողջ ռազմաօդային ու տիեզերական ուժերի հնարավորություններից»,- ասաց նախկին նախարարը։

Ինչ վերաբերում է Ռուսաստանի և Ադրբեջանի նմանօրինակ ռազմական համագործակցության հավանականությանը, Հարությունյանը հիշեցրեց, որ Ադրբեջանը ոչ միայն ՌԴ-ին, այլև մի շարք այլ երկրների նման առաջարկով դիմել է, բայց` ԼՂ հարցը լուծելու պայմանով, ուստի մերժում է ստացել։

«Եթե խոսում ենք որևէ զորամիավորում ստեղծելու մասին, նախ պետք է հասկական, թե այն ում դեմ պետք է ուղղված լինի,- ասում է Հարությունյանը։- Եթե Ադրբեջանն ու Ռուսաստանը նման միավորում ստեղծեն, այն կարող է ուղղված լինել կա՛մ Իրանի դեմ, ինչին Ռուսաստանը բնականաբար չի գնա, կա՛մ այլ պետությունների, ասենք` Ղազախստանի, Թուրքմենիայի, կա՛մ Հայաստանի դեմ։ Իսկ այդ պարագայում Ռուսաստանը կմտնի այդ երկրների հետ հակասության մեջ, ինչը ևս չի բխում Ռուսաստանի շահերից»։

Совместные батальонные тактические учения военнослужащих российской военной базы ЮВО и военнослужащих ВС МО РА - Sputnik Արմենիա
Դե ֆակտոն դարձավ դե յուրե. Հայաստանի ու Ռուսաստանի միացյալ զորախմբի ճակատագիրը

Ադրբեջան-Ռուսաստան ռազմական դաշնակցությունը Հարությունյանն անհավանական է համարում նաև այն պատճառով, որ Ադրբեջանն իր ամենաբարեկամական երկիր է համարում Թուրքիային, մինչդեռ այդ երկրի հանրությունը Ռուսաստանն ընկալում է որպես Հայաստանին աջակցող երկիր։

Հայ-ռուսական միացյալ զորախումբ ստեղծելու մասին համաձայնագիրը ստորագրվել է 2016 թվականի նոյեմբերի 30-ին Մոսկվայում։ Այս տարվա մարտի 15-ին ՀՀ և ՌԴ նախագահները Կրեմլում կայացած բանակցություններից հետո բարձր գնահատական էին տվել ստեղծվող միացյալ զորախմբին։

Միացյալ զորախմբի հրամանատարը նշանակվում է և պաշտոնից հեռացվում Հայաստանի ԶՈՒ Գերագույն հրամանատարի` նախագահի կողմից՝ Ռուսաստանի ԶՈՒ գլխավոր հրամանատարի հետ համաձայնեցմամբ։

Խաղաղ ժամանակ հրամանատարությունը ենթարկվում է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի ղեկավարին, անմիջական վտանգի և պատերազմի ժամանակ` կախված ստեղծված իրավիճակից, ռուսական բանակի ՀՌՕ զորքերի հրամանատարությանը կամ ՀՀ ԶՈՒ շտաբի ղեկավարների կոմիտեին, երկու երկրների ԶՈՒ գլխավոր հրամանատարների որոշմամբ։

Լրահոս
0