00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:25
6 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
28 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:34
5 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Զորակոչիկների իրավունքները կհստակեցվեն, տարիքն առած սպաները կզորացրվեն. ՊՆ–ի առաջարկները

© Sputnik / Asatur YesayantsВоеннослужащие армянской армии
Военнослужащие армянской армии - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Պաշտպանության ոլորտը նոր իրավակարգավորումների կարիք ունի։ Այսօր ԱԺ–ում հայտարարել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը` ներկայացնելով այն հիմնական փոփոխությունները, որով կառավարությունը փորձում է վերացնել կոռուպցիոն սողանցքներն ու ամրապնդել զինծառայողների իրավական պաշտպանվածությունը։

ԵՐԵՎԱՆ, 11 Հոկտեմբեր — Sputnik. Պաշտպանության ոլորտի գործող իրավական ակտերը հաճախ հակասում են իրար։ Այսօր ԱԺ–ում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը` նշելով, որ նախարարությունը նախաձեռնել է ոլորտի իրավական դաշտի կարգավորում։ ԱԺ պաշտպանության և  անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ այսօր խորհրդարանում հրավիրված «Զինապարտության և զինվորական ծառայության մասին օրենսդրական նոր կարգավորումների վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում Վիգեն Սարգսյանը ներկայացրեց  «Պաշտպանության մասին» և «Զինվորական ծառայության» մասին օրենքներում առաջարկվող հիմնական փոփոխությունները։

Военные ботинки - Sputnik Արմենիա
Նախարար. հայ զինվորների կոշիկները պետք է դառնան համաշխարհային բրենդ

Նախ նշվեց, որ նախագծերից հանվել է գործող օրենսդրությամբ նախատեսված տարածքային սահմանափակումը։ «Գիտեք, որ հիմա քաղաքացին չի կարող վիճակահանության ժամանակ քաշել այնպիսի զորամաս, որը գտնվում է իր բնակության վայրից 150 կիլոմետր մոտ շառավիղով: Բացարձակ անիմաստ կարգավորում է»,– ասաց Սարգսյանը։

Ձևական է համարվել նաև ընտանեկան վիճակով պայմանավորված արտոնյալ պայմանների տրամադրման կարգը, որի համաձայն ամուսնացած զինվորը կարող էր ծառայությունն անցկացնել բնակավայրից մինչև 60 կմ հեռավորության վրա։  «Ենթադրենք, Տավուշում  արտոնությունից օգտվող քաղաքացին լրիվ օրենքի շրջանակներում կարող է  հայտնվել  առաջնագծում մարտական  հերթապահություն իրականացնելիս, որովհետև իր տունը գտնվում է մարտական հերթապահության վայրից, ասենք, 60 կմ հեռու: Մենք կարծում ենք, որ դա ձևական բնույթ է հաղորդում այդ արտոնություններին՝ փոքր տարածքով հանրապետության  պարագայում որևէ խնդիր չլուծելով»,– ասաց նախարարը։ Փոխարենը առաջարկվում են այլ արտոնություններ, օրինակ` մարտական հերթապահության մեջ կամավոր սկզբունքով ընդգրկվելու իրավունք։ Իսկ որպեսզի զորամասում զինվորին չպարտադրեն «կամավոր գրվել», այս արտոնությունը կտարածվի միայն «Ես եմ» ծրագրի շահառու զինծառայողների վրա։

Военнослужащие армянской армии - Sputnik Արմենիա
ՊՆ–ն առաջարկ ունի առաջին կուրսն ավարտող և առողջ անձանց համար

Արտոնություն ունեցող զինվորը նաև 1 արձակուրդի փոխարեն 3–ի իրավունք կստանա` 6 ամիսը մեկ` 10 և 5 –ական օր տևողությամբ։

Որոշ փոփոխություններ են նախատեսված նաև նույն ընտանիքից 2 որդիների ծառայության կարգավորումներում։ Եթե այսօր նույն զորամասը կարող են ընտրել միայն նույն զորակոչով զինծառայության մեկնող եղբայրները, ապա նոր կարգով նրանք ցանկացած պահի կարող են փոխել ծառայության վայրն ու գնալ եղբոր զորամաս։

Փոփոխությունները չեն շրջանցի նաև սպայական անձնակազմը։ Իրավական նոր ակտերով առաջարկվում է վերացնել նաև սպայական անձնակազմի սահմանային տարիքն ավելացնելու դրույթը։

«Սահմանային տարիքի հասած սպայական անձնակազմի զորացրման հարցը այժմ լուրջ է։ Օրենքով կարող էր երկարացվել մինչև հինգ տարի, երկարացնել-չերկարացնելը բավականին սուբյեկտիվ  գործընթաց էր, ամեն անգամ որոշում կայացնողը կարող էր առանց որևէ լուրջ բացատրություն տալու մեկին երկարացնել, մյուսին չերկարացնել: Սա արդարության նկատմամբ շատ լուրջ խնդիր էր ձևավորում նույն սպայական անձնակազմի մեջ, որոշակի կոռուպցիոն ռիսկեր էր պարունակում, նաև որոշակի բարդություն է ստեղծում սպայական կազմի հետագա աճի համար»,– ասաց նախարարը։

Օրենքի փոփոխությունների ընդունումից հետո սահմանային տարիքի հասած սպաներն ավտոմատ կզորացրվեն։

Օրենքների նախագծերը մինչև հոկտեմբերի վերջ կքննարկվեն մասնագիտական շրջանակներում և նոյեմբերին կներկայացվեն հանրությանը:

Լրահոս
0